Հա

Գաղափարական

21/03/2018 - 12:30

Հայրենասիրութիւնը ճառ չէ, գործ է. այսօր Խաժակ Տէր-Գրիգորեանի ծննդեան օրն է

Հ. Յ. Դաշնակցութիւնը ծնւեց հայ ժողովրդին բերելու ազատութիւն, նա ոգի ի բռին պայքարեց ի խնդիր Հայաստանի ու հայութեան համար մարդկային տարրական իրաւունքների նւաճման: Նրա Գոյութեան իմաստը եղաւ պայքարը ազատութեան համար: «ԱԶՏՈՒԹԻՒՆ ԿԱՄ ՄԱՀ»՝ ահա միակ կարգախօսը Դաշնկացութեան համար անցեալում եւ այսօր:

«Հ. Յ. Դաշնակցութիւնը ծնւեց հայ ժողովրդին բերելու ազատութիւն, նա ոգի ի բռին պայքարեց ի խնդիր Հայաստանի ու հայութեան համար մարդկային տարրական իրաւունքների նւաճման: Նրա Գոյութեան իմաստը եղաւ պայքարը ազատութեան համար: «ԱԶՏՈՒԹԻՒՆ ԿԱՄ ՄԱՀ»՝ ահա միակ կարգախօսը Դաշնկացութեան համար անցեալում եւ այսօր: Եւ այսօր, որպէս առաջամարտիկը ժողովրդավարական սկզբունքների, նա շարունակում է եւ պիտի շարունակի իր անհաշտ ու անկաշկանդ պայքարը հայ ժողովրդի ազատութիւնները խաթարել փորձող բոլոր կարգի ներքին ու արտաքին ուժերի դէմ, մինչեւ որ ազատութեան արծիւը անկաշկանդ թեւածի հայոց երկնակամարում»:

Խաժակ Տէր-Գրիգորեան

 

Խաժակ Տէր-Գրիգորեանը ծնւել է 1941 թ.-ի մարտի 21-ին Իրանի Ռաշտ քաղաքում:

1948 թւականին ընտանիքով տեղափոխւել են Թեհրան: Նախնական կրթութիւնը ստացել է Թեհրանի ազգային «Քուշեշ Դաւթեան» դպրոցում: Բարձրագոյն ուսումը ստացել է Սպահանի համալսարանի հայագիտական ամբիոնում, ապա՝ Գերմանիայի եւ Սորբոնի (Ֆրանսիա) համալսարաններում: 1971 թւականին աւարտել է Սորբոնի համալսարանը՝ որպէս պատմական գիտութիւնների թեկնածու: Նոյն թւականին հրաւիրել է Սպահանի պետական համալսարան՝ իբրեւ հայագիտական ամբիոնի դասախօս:

1972-1986 թւականներին վարել է նոյն Հայագիտական ամբիոնի վարիչի պաշտօնը: 1959 թւականին անդամագրւել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը: Երիտասարդ տարիքից աշխոյժ եւ ներգործուն մասնակցութիւն է ունեցել ազգային-կուսակցական կեանքին: Ուսանողական տարիներին եղել է Թեհրանի «Ալիք» օրաթերթ խմբագրակազմի անդամ:

Եւրոպայում՝ Գերմանիայում եւ Ֆրանսիայում, ուսանողական տարիներին կարեւոր ներդրում է ունեցել Եւրոպայի հայ ուսանողական միութեան հիմնադրման եւ յատկապէս դաշնակցական ուսանողական միաւորների կայացման գործում: Նոյն ժամանակ եղել է Հ.Յ.Դ. Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական Կոմիտէի անդամ: Իրան վերադարձից յետոյ երկար տարիներ եղել է Հարաւային Իրանի Կենտրոնական Կոմիտէի անդամ, միաժամանակ որպէս վարիչ մասնակցել է պատանեկան եւ երիտասարդական միութեան աշխատանքներին: 1981 թ.-ի դեկտեմբերին, Հ.Յ.Դ. 22-րդ Ընդհանուր ժողովը (Ֆրանսիա), ընտրել է ՀՅԴ Բիւրոյի անդամ: 1984-1985 թւականներին գործուղւել է Ֆրանսիա, Հ.Յ.Դ. նոր պաշտօնաթերթի՝ «Կամք»-ի հիմնադրումը կազակերպելու եւ վերահսկելու առաքելութեամբ: ՀՅԴ Բիւրոյի անդամ է վերընտրւել 1985 թւականին, Հ.Յ.Դ. 23-րդ Ընդհանուր Ժողովում (Աթենք):

ՀՅԴ Բիւրոյի անդամակցութեան երկրորդ շրջանը (1985-1988) չի կարողացել ամբողջացնել՝ 1986 թւականին, Նոր Ջուղայի մէջ, քաղաքական պատճառներով ձերբակալւելու եւ մինչեւ 1989 թւականին բանտարկւած մնալու պատճառով: 1989 թւականի սեպտեմբերին, բանտից ազատ արձակւելուց յետոյ, որպէս կուսակցական գործիչ հրաւիրւել է Յունաստան՝ Աթենք, մաս կազմելու Հ.Յ.Դ Բիւրոյի Կենտրոնական գրասենեակի եւ աջակցելու ՀՅԴ պաշտօնաթերեթ՝ «Դրօշակ»-ին, Հ.Յ.Դ. Մամլոյ Դիւանի եւ «Յեղափոխական մատենաշար»-ի աշխատանքներին:

1990 թւականի աշնանը, իբրեւ Հ.Յ.Դ. Բիւրոյի լիազօր ներկայացուցիչ, գործուղւել է Հայաստան՝ ստանձնելու Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայաստանի գրասենեակի վարիչի պաշտօնը: Մինչեւ 1992 թւականի աւարտը գործել է իբրեւ այդպիսին՝ իր կարեւոր ներդրումը ունենալով Հ.Յ.Դ. Հայաստանի կազմակերպութեան առաջին քայլերի գաղափարական եւ կազմակերպական հունաւորման մէջ: Աջակցել է Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայաստանյան պաշտօնաթերթի՝ «Ազատամարտ»-ի հիմնադրութեան աշխատանքներին, ինչպէս նաեւ՝ հիմնական դեր է ունեցել «Մ. Վարանդեան» տպարանի հրատարակչական գործունէութիւնը ծաւալելու մէջ:

1993 թւականի սկզբին, համալրման կարգով, նշանակւել է Հ.Յ.Դ. Հայաստանի Կենտրոնական Կոմիտէի անդամ՝ ստանձնելով մարմնի նախագահի պաշտօնը։ Նոյն պաշտօնին է վերընտրւել 1994 թ.-ի գարնանը գումարւած Հ.Յ.Դ. Հայաստանի 4-րդ Շրջանային Ժողովում եւ շարունակել է մինչեւ 1994 թւականի դեկտեմբերը, երբ Դաշնակցութեան Հայաստանի գրասենեակի գործունէութիւնը արգելւեց Հայաստանի 3-րդ Հանրապետութեան 1-ին նախագահ՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի կողմից։ Հ.Յ.Դ. Հայաստանի կազմակերպութիւնը ապօրինի հռչակելու եւ հալածանքի ենթարկելու այդ օրերի կամայական քայլերից մէկը եղաւ Խաժակ Տէր-Գրիգորեանի վտարումը Հայաստանից:

1995 թւականի յունւարից մինչեւ 1998 թւականի իշխանափոխութիւնն ու Հայաստան վերադարձը, Խաժակ Տէր-Գրիգորեանն իր գործունէութիւնը շարունակել է Թեհրանում՝ աշխատակցելով «Ալիք» օրաթերթում:

Այդ շրջանում Խաժակ Տէր-Գրիգորեանի առողջական վիճակը սկսել էր վատթարանալ։ Նա կեանքի վերջին տարիներին ուժերը լարել էր որպէսզի ամբողջացնի հրատարակչական անաւարտ մնացած գործերը։ Անկողնուն գամւած լինելով նա կարողացաւ կեանքի ընկերոջ հետ աւարտել եւ մամուլին յանձնել դաշնակցական մեծ գործչի, հիմնադիր սերնդի գործչին ՝ Յոնան Դաւթեանին նւիրւած երկրորդ հատորը: Խաժակ Տէր-Գրիգորեանը մահացել է 2001 թ.-ի սեպտեմբերի 25-ին։

«Երկիր»

Յարակից լուրեր

  • Աղասի Ենոքեան. «Իշխանութիւնները մեդիայի դէմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի»
    Աղասի Ենոքեան. «Իշխանութիւնները մեդիայի դէմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի»

    Տարւայ սկզբին իշխանութիւնների կողմից մամուլի դէմ յայտարարւած պատերազմի շրջանակներում ճակատային յարձակումների մի քանի փորձերից յետոյ իշխանութիւններն անցել են պարտիզանական պատերազմի մարտավարութեանը։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնութեան ղեկավար Աղասի Ենոքեանը:

  • Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ
    Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ

    «Factor.am»-ի հարցազրոյցը Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանի հետ:

  • Մեր քաղաքում առաջնահերթութեան կարգով բազում խնդիրներ կան
    Մեր քաղաքում առաջնահերթութեան կարգով բազում խնդիրներ կան

    Ինչպէս յայտնի է, Օպերայի յարակից տարածքի ապամոնտաժւող սրճարաններից երկուսը ՀՅԴ-ականներինն է: Մասնաւորապէս, սրճարաններից մէկը պատկանում է ԱԺ նախկին պատգամաւոր դաշնակցական Միքայէլ Մանուկեանին, որ Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններում գլխաւորում էր ՀՅԴ համամասնական ցուցակը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին յայտնի դարձաւ, որ վերջինիս պատկանող սրճարանը դեռ չի ապամոնտաժւելու, որովհետեւ սրճարանի հետ կապւած գործը դատարանում է:

  • Հրայր Մարուխեանի ծննդեան 90-ամեակ եւ մահուան 20-ամեակ
    Հրայր Մարուխեանի ծննդեան 90-ամեակ եւ մահուան 20-ամեակ

    Կազմակերպութեամբ ՀՅԴ «Հրայր Մարուխեան» կոմիտէին, երէկ` երկուշաբթի, 11 մարտ 2019-ին, երեկոյեան ժամը 8:30-ին, Ազգային Եղիշէ Մանուկեան քոլեճի «Սիրան Մանուկեան» սրահին մէջ տեղի ունեցաւ ՀՅ Դաշնակցութեան պատմութեան մէջ իր ներկայութեամբ, դերակատարութեամբ եւ ղեկավարի ուրոյն յատկութիւններով իւրայատուկ դրոշմ ձգած Հրայր Մարուխեանի ծննդեան 90-ամեակին եւ մահուան 20-ամեակին նուիրուած ձեռնարկ:

  • Հպա՛րտ ենք
    Հպա՛րտ ենք

    Մեզի հարց կը տրուի վերջերս, թէ արդեօ՞ք հպարտ ենք այն իրողութեամբ, որ մեր կուսակցութիւնը մաս կազմած է նախ. Քոչարեանի եւ նախ. Սարգսեանի գլխաւորած կառավարութեանց։ Արդեօ՞ք «մեղաւոր» կ՚ըզգանք այդ փաստին համար։ Արդեօ՞ք պատրաստ ենք զղջում յայտարարելու մեր անցեալի քաղաքական որոշումներուն համար՝ բաժին վերցուցած ըլլալով, այս երկու նախագահներու օրով, մեր անկախ պետականութեան կառուցման գործին մէջ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։