Հա

Գաղափարական

Հինգշաբթի, 22 Մարտի 2018 16:30

Գաղափարի զինւորը. յուշ-երեկոյ` նւիրւած Խաժակ Տէր-Գրիգորեանի 77-րդ տարեդարձին

Համեստ, քչախօս, պայքարող, հայրենասէր. այսպէս են դաշնակցականները յիշում ընկեր Խաժակին` Հայ Դատի պայքարի նւիրեալ, ազգային, գաղափարական, քաղաքական եւ հասարակական գործիչ Խաժակ Տէր-Գրիգորեանին: Երէկ ՀՅԴ Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ «Առնօ Բաբաջանեան» համերգասրահում տեղի ունեցաւ ՀՅԴ ակնառու գործիչ Խաժակ Տէր-Գրիգորեանի 77-րդ տարեդարձին նւիրւած յուշ-երեկոյ:

«alikonline.ir» - Համեստ, քչախօս, պայքարող, հայրենասէր. այսպէս են դաշնակցականները յիշում ընկեր Խաժակին` Հայ Դատի պայքարի նւիրեալ, ազգային, գաղափարական, քաղաքական եւ հասարակական գործիչ Խաժակ Տէր-Գրիգորեանին: Երէկ ՀՅԴ Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ «Առնօ Բաբաջանեան» համերգասրահում տեղի ունեցաւ ՀՅԴ ակնառու գործիչ Խաժակ Տէր-Գրիգորեանի 77-րդ տարեդարձին նւիրւած յուշ-երեկոյ: Գրում է «yerkir.am»-ը:

Միջոցառմանը ներկայ էին ՀՅԴ ղեկավար մարմինների անդամներ, երիտասարդ դաշնակցականներ, Խաժակ Տէր-Գրիգորեանի հարազատները, հիւրեր: Երեկոյի մեկնարկին ներկայացւեց Խաժակ Տէր-Գրիգորեանի կեանքին ու գործունէութեանը նւիրւած ֆիլմը, որում մանրամասն խօսւում է հայրենիքում Դաշնակցութեան վերահաստատման առաջին տարիների եւ այդ շրջանում Խաժակ Տէր-Գրիգորեանի կատարած հսկայածաւալ աշխատանքի մասին:

«Ընկեր Խաժակը շատերի համար ուսուցիչ էր, ուսուցիչ, ով կրթում էր իբրեւ կուսակցականի, իբրեւ հայրենասէրի, կրթում էր լաւ մարդկանց` ընտանիքը, հասարակութիւնը սիրող, արդարութիւնը պաշտպանող մարդկանց: Նրա համար հայրենիքը պաշտամունք էր»,- ելոյթում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան լրատւական բաժնի տնօրէն Գեղամ Մանուկեանը:

«Մեզնից ամէն մէկը բարեբախտութիւն է ունեցել կեանքի որոշակի հատւած կուսակցական, ազգային պայքարի ճանապարհ անցնել ընկեր Խաժակի հետ: Նրան ներկաներից շատերը կը յիշեն, որպէս կուսակցականի, ում ամէն խօսքն ուշադիր լսւել է, ամէն չասած բառը` հասկացւել: Մարդ, ում ամէն մի քայլը, ապրած ամէն օրը եղել է դաս կուսակցականին վայել պահւածք ունեցող մարդու համար: Ընկեր Խաժակը մեզ սովորեցրեց պայքարել գաղափարի եւ իղձերի համար»,- ասաց Գեղամ Մանուկեանը:

Խաժակ Տէր-Գրիգորեանի մասին յուշեր պատմեց նաեւ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը, ով ժամանակին նրա հետ անդամակցել է ՀՅԴ Կենտրոնական կոմիտէին: «90-ականների սկզբին միանգամից շփւեցինք Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ներկայացնող մի հզօր մտաւորական շերտի հետ, որոնց թւում էր նաեւ ընկեր Խաժակը: Ընկեր Խաժակին բնորոշ հաստատումներից էր յեղափոխականութիւնը, ոչ թէ կեղծ յեղափոխականութիւնը, ամպագոռգոռ խօսքերը, այլ կեանքի, կենցաղի, ամէն օրւայ աշխատանքի մէջ արմատական, որակական փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը: Ընկեր Խաժակն իր ցանկացած քայլը դիտում էր յեղափոխականի պրիզմայով, իսկ այդ յեղափոխականութիւնը շատ հեռու էր արկածախնդրութիւնից, պոպուլիզմից, այն ամուր նստած էր նրա կուսակցութեան հարիւրամեայ ժառանգութեան վրայ: Նա իր ամենօրեայ աշխատանքում արմատական, որակական փոփոխութիւնների խնդիր էր դնում»,- նշեց Մկրտչեանը:

Նախարարի խօսքով` Խաժակ Տէր-Գրիգորեանն անսահման սեր ունէր հասարակ մարդկանց, ընկերների նկատմամբ: Նա առանձնայատուկ վերաբերմունք ունէր մտաւորականի, գիտնականի հանդէպ: «Ընկեր Խաժակը կարողանում էր մարդուն ճիշտ գնահատել իր դերակատարութեան մէջ: Նա հանգիստ, իմաստուն ղեկավար էր, ով բացարձակ յարգանք ու վստահութիւն ունէր երիտասարդների շրջանում: Ընկեր Խաժակի խօսքը, նրա` մի փոքր դանդաղ ասւող արտայայտութիւնը բոլորի համար օրէնք էր, եւ բոլորը նրան յարգանքով էին վերաբերւում»,- ասաց Լեւոն Մկրտչեանը` նշելով, որ եթէ Դաշնակցութեան պատմութեան մէջ նշելու լինի այն 30-40 գործիչներին, ովքեր ձեւաւորել են Դաշնակցութեան գաղափարախօսութիւնը, վստահաբար ընկեր Խաժակն այդտեղ իր տեղը կունենայ:

ՀՅԴ Բիւրոյի մամլոյ դիւանի պատասխանատու Արտաշէս Շահբազեանի բնորոշմամբ` Խաժակ Տէր-Գրիգորեանը Դաշնակցութեան ակնառու գործիչներից էր, ում փորձառութիւնն ու վաստակը տասնամեակների անմնացորդ, գիտակցւած, անշահախնդիր եւ անկեղծ նւիրումի արդիւնք էին: «Երբեք նրա խօսքից ու կեցւածքներից չեզրակացրեցինք եւ միայն ուրիշներից իմացանք, որ Հայաստան էր վերադարձել արդէն իսկ հարուստ ու գնահատւած կենսագրութեան բեռով: Տարիների փորձութիւններից չէր կոտրւել, չէր յոգնել, մնացել էր պայքարի, զրկանքի ու զոհաբերութեան պատրաստակամ մարտիկ, ով խորին հաւատ ունէր Դաշնակցութեան անցեալի, ներկայի եւ ապագայի առաքելութեան հարցում: Նայելով նրան` կարելի էր պատկերացնել Դաշնակցութեան անցեալի մեծերին, կարծես մեկն էր զաւարեանների, աղբալեանների, վարանդեանների, նաւասարդեանների փաղանգից»,- ասաց Արտաշէս Շահբազեանը:

Related items

Image Gallery

{gallery}45989{/gallery}

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Սխալներ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ