Հա

Գաղափարական

Երեքշաբթի, 17 Ապրիլի 2018 14:20

«Շահումեանի արծիւը». Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է

Շահէն Մեղրեանի մարտական ուղին սկսւել է 1988 թ.: Այն ժամանակ Շահէնը առաջիններից էր, որ զգաց, թէ առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը եւ սկսեց կազմակերպել զինւած ջոկատներ: 1990 թ. յունւարի 9-ին Խանլարի ոստիկանութիւնը տեղի զինւորականների օժանդակութեամբ շրջանի ղեկավարութեանն ամբողջութեամբ գերի է վերցնում Մարտունաշէնի ճանապարհին, երբ նրանք շտապում էին մասնակցելու ադրբեջանցիների կողմից սպանւած մարտունաշէնցի պահակի յուղարկաւորութեանը։ 

«alikonline.ir» - Շահէն Մեղրեանը ծնւել է 1952 թ. յունւարի 2-ին Շահումեանի շրջանի Գիւլիստան գիւղում: Ընտանիքի 9-րդ երախան էր, ունէր 6 եղբայր, 4 քոյր:

Գերազանց աւարտելով միջնակարգ դպրոցը` 1969 թ. ընդունւել է ԵՊՀ Տնտեսագիտութեան ֆակուլտետ: 1975 թ. աւարտել է համալսարանը եւ վերադարձել Շահումեանի շրջան: Սկզբից աշխատել է որպէս տնտեսագէտ, ապա շրջանի կոմերիտմիութեան առաջին քարտուղար: 1981-1988 թթ. եղել է շրջանի պահածոների գործարանի տնօրէն, 1988-1991 թթ.` Ագրոարդիւնաբերութեան վարչութեան պետ: 1991-1992 թթ.` մինչեւ շրջանի անկումը` շրջանի գործկոմի նախագահ եւ կուսշրջկոմի առաջին քարտուղար: Կամաւորական ինքնապաշտպանական ջոկատներ է կազմաւորել եւ հանդիսեցել շրջանի ինքնապաշտպանութեան փաստացի ղեկավարը։ Կապ է ունեցել Արցախեան շարժման ՀՀ եւ ԼՂՀ գործիչների հետ, հարկ եղած դէպքում բողոքի հեռագրեր ուղարկել ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին եւ ՌԽՖՍՀ նախագահ Բ. Ելցինին։

Շահէն Մեղրեանի մարտական ուղին սկսւել է 1988 թ.: Այն ժամանակ Շահէնը առաջիններից էր, որ զգաց, թէ առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը եւ սկսեց կազմակերպել զինւած ջոկատներ: 1990 թ. յունւարի 9-ին Խանլարի ոստիկանութիւնը տեղի զինւորականների օժանդակութեամբ շրջանի ղեկավարութեանն ամբողջութեամբ գերի է վերցնում Մարտունաշէնի ճանապարհին, երբ նրանք շտապում էին մասնակցելու ադրբեջանցիների կողմից սպանւած մարտունաշէնցի պահակի յուղարկաւորութեանը։ Բարձրաստիճան ռուս սպաներին թուրքերը կաշառել էին, եւ հայերի անվտանգութեան եւ յուղարկաւորմանը մասնակցելուն խոչընդոտներ չստեղծելու ռուսների խոստումը դրժւեց: Հայ պատանդների խուզարկութեան ժամանակ Շահէնը իր մօտ գտնւող ատրճանակը տալիս է ռուս հրամանատարին՝ «էս էլ ինձնից քեզ նւէր» ասելով: Մէկ ամիս պատանդ պահելուց յետոյ հայ մարտիկների կողմից ձեռնարկւած հանդուգն գործողութիւնների արդիւնքում ադրբեջանցիները ստիպւած էին համաձայնւել պատանդների փոխանակմանը: Շահէնին ձերբակալելուց յետոյ չէին փոխանակի, եթէ ճանաչէին: Իբրեւ Շահումեանի ղեկավար ադրբեջանցիները ճանաչում էին Աղաջանեան Վոլոդեային, որն այդ ժամանակ իբրեւ քաղաքական դէմք այլեւս որեւէ ազդեցութիւն չունէր: 

Շրջանի ինքնապաշտպանութեան առաջին գործողութիւնը տեղի ունեցաւ Մանաշիդ գիւղում 1990 թ. յունւարի 12-13-ին: Երբ ադրբեջանցիները փորձեցին գիւղը տեղահանել, շրջանի նորաստեղծ խմբերը յետ շպրտեցին նրանց գիւղի սահմաններից: Թշնամին մեծ կորուստներ տւեց այդ մարտում: Շահէնը Շահումեանի շրջանի եւ Գետաշէն-Մարտունաշէնի ենթաշրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր: 1991 թ., երբ տխրահռչակ «Կոլցօ» օպերացիայից յետոյ ընկաւ Գետաշէն-Մարտունաշէնը, Շահումեանի դրութիւնը կտրուկ վատացաւ: 1991 թ. յունիսին ադրբեջանցիները ռուսների օգնութեամբ գրաւեցին շրջանի 3 գիւղերը` Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ: 1991 թ. Շահէնն իր ջոկատների հետ կազմակերպեց օպերացիա, որի արդիւնքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրւեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գիւղերը: Այդ օպերացիան առաջինն էր ԼՂՀ-ում, երբ արցախեան ազատամարտիկները կարողացան գրաււած տարածքները ազատագրել:

1991 թ. նոյեմբերի 29-ին Շահէնի գլխաւորութեամբ մաքրւեց Թոդան ադրբեջանական գիւղը: Մինչեւ շրջանի անկումը, շրջանի ամբողջ ճակատով եղել են ընդհարումներ: 1992 թ. յունիսի 13-ին բռնի տեղահանումից յետոյ Շահէնը կարողացաւ Հաթերք գիւղում իր շուրջը հաւաքել մի խումբ տղաներ` թւով 25 հոգի, եւ այդ տղաների հետ մտաւ թշնամու թիկունք: Այդպէս սկսւեց հայդուկային շարժումը ԼՂՀ հիւսիսային մասում: Հայդուկների անմիջական օգնութեամբ ազատագրւեցին Մարտակերտի մի շարք գիւղեր` Հաթերքը, Ակնաբերդը, Մադաղիսը, Տօնաշէնը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը: Օպերատոր Նեւզորովը նկարահանել է Գերանբոյի գնդի պարտութիւնը Սարսանգի ջրամբարի մօտ, ադրբեջանցիների խուճապահար փախուստը եւ ցուցադրել ՌԴ հեռուստաալիքներով: Այդ յաղթանակը Շահէնինն էր ու իր հայդուկներինը: 1993 թ. ապրիլին ազատագրէեց Գիւլիստանը, եւ գրաււեցին դէպի շրջան տանող բոլոր բարձունքները:

Շահէն Մեղրեանն իր պարտիզանական ջոկատով փառաւոր ուղի է անցել՝ թշնամուն էական վնաս պատճառելով (1992 թ. օգոստոսի 28-ին Վարարակն գետի ակունքներում գտնւող ադրբեջանցի թալանչիների վրանային «քաղաքի» ոչնչացումը. գործողութեան ընթացքում ոչնչացւել է 40 ադրբեջանցի թալանչի: 1992 թ. սեպտեմբերի 20-ին Գիւլիստանի գործողութիւնը. ոչնչացւել է 11 աւտոմեքենայ եւ 54 ադրբեջանցի զինեալ: 1992 թ. հոկտեմբերի 21-ին Սարսանգ-Հաթերք ճանապարհի վրայ ոչնչացւել է վառելիք փոխադրող չորս բեռնատար, սպանւել է հակառակորդի 9 զինւոր: 1992 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ոչնչացւել են ադրբեջանական 4 ուղեկալ, 8 ռազմական մեքենայ եւ մի քանի տասնեակ զինծառայողներ):

Շահէնը պատրաստւում էր ՀՀ գալուց յետոյ ազատագրել հարազատ շրջանը: Բայց աւա՜ղ, 1993թ. ապրիլի 17-ին՝ հերթական մարտական առաջադրանքը կատարելիս, Շահումեանից Երեւան վերադառնալու ճանապարհին Արցախի երկնքում խփւեց «Շահումեանի արծիւ» Շահէն Մեղրեանին ու նրա 7 մարտական ընկերներին փոխադրող ուղղաթիռը։ Բոլորը զոհւեցին՝ Շահէն Մեղրեանը, 17-ամեայ Հայկ Մեղրեանը, Արտակ Խաչատրեանը, Գրիգոր Գրիգորեանը, Պօղոս Սիմոնեանը, Ռաֆիկ Բադալեանը, Արմէն Բազեանը եւ Ալեքսանդր Մեժունցը, ուղղաթիռի անձնակազմի հրամանատար Ջանբուլադ Մուրադեանը, 2-րդ օդաչու Արամ Գրիգորեանը եւ բորտմեխանիկ Իոսիֆ Միքայէլեանը: Նրանք հանգչում են կողք կողքի անմահների զօրագնդում՝ Եռաբլուրում:

Պարտիզանական պայքարը սկսել են 25 հոգով, յետոյ նրանց միանում են Շահումեանում գտնւող տարբեր ջոկատների («Արաբօ», «Տիգրան Մեծ», Պռօշեանի ջոկատ, Հոկտեմբերեանի տղաներ) մարտիկներ, որոնցից 1993 թ. ստեղծւեց զօրամաս, որի հրամանատար նշանակւեց Շահէն Մեղրեանը: 1993 թ. յունիսի 15-ին ՀՀ ՊՆ թիւ 314 հրամանով զօրամասն անվանակոչւեց «Շահէն Մեղրեան» յատուկ նշանակութեան ջոկատ:

Հարազատ հողի ազատագրման պայքարը, Շահէն Մեղրեանը մղել է, հանդիսանալով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ եւ Շահումեանի ՀՅԴ կազմակերպութեան ղեկավար գործիչ:

Յարակից Հրապարակումներ

  • «Այո՛, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»
    «Այո՛, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»

    Այսօր լրանում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրեանի կողմից Թալէաթ փաշայի սպանութեան 97-ամեակը:

    1921 թւականի մարտի 15-ին Թեհլիրեանը մասնակցում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան «Նեմեսիս» գործողութեանը՝ Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գնդակահարելով երիտթուրքերի ներքին գործերի նախարար եւ Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ Թալէաթ փաշային:

  • Ֆէտայիներու վերջին սխրագործութիւնը
    Ֆէտայիներու վերջին սխրագործութիւնը

    Այսօր արդէն պատմութեան փաստերու քննութիւնը յստակօրէն կը բացայայտէ, որ1920 թուի դեկտեմբերի 2-ին Հայաստանի խորհրդայնացումով կեանքի կոչուած բոլշեւիկեան Յեղկոմը կը գործէր ծրագրուած եւ հեռահաս ռազմավարութեամբ մը։ Զրկե՛լ երկիրը իր բոլոր ուժականութիւններէն եւ զայն դարձնել ըստ ամենայնի «կառավարելի»՝ իշխանութեա՛ն մը կողմէ, որ ոչինչ ունէր հարազատ մեր ինքնիշխան երկրի անցեալին, ներկային եւ ապագային հետ։

  • Հայ քաղաքական կուսակցութիւնները կը քննարկեն լիբանանեան աւ ազգային հարցեր
    Հայ քաղաքական կուսակցութիւնները կը քննարկեն լիբանանեան աւ ազգային հարցեր

    Հայ քաղաքական երեք կուսակցութիւններու Լիբանանի ղեկավար մարմիններու ներկայացուցիչներու հերթական ժողովը տեղի ունեցաւ 7 փետրուար 2018-ին, ՍԴՀԿ-ի Նոր Հաճնոյ կեդրոնատեղիին մէջ` ներկայութեամբ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ռամկավար Ազատական կուսակցութեան եւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Լիբանանի շրջանի ներկայացուցիչներուն: Ժողովականները քննարկեցին շարք մը լիբանանեան թղթածրարներ:

  • Մեր վտանգուած գանձը՝ Արամի տու՛նը
    Մեր վտանգուած գանձը՝ Արամի տու՛նը

    Ժամանակէ մը ի վեր, խոր մտահոգութեամբ կը հետեւինք «Հին Երեւան» անունը կրող շուկայական համալիրի ծրագրային կազմաւորման փուլերուն։ Մեծածախս այս ծրագրին տէրերը հետեւողականօրէն կը պնդեն, որ հակառակ յաջորդական ձգձգումներուն՝ ծրագիրը կենդանի է եւ շուտով պիտի մտնէ շինարարական փուլ։ Կիմանանք սակայն, որ դեռ հարցեր կան լուծուելիք, որոնց բնոյթը յայտնի չէ հանրութեան։ 

  • Սաթենիկ Արղութեան (Մատինեան, 1874-1930). Հայկական Յեղափոխութեան աներեր ծաղիկը
    Սաթենիկ Արղութեան (Մատինեան, 1874-1930). Հայկական Յեղափոխութեան աներեր ծաղիկը

    Դեկտեմբեր 12-ին, կը լրանայ մահուան տարելիցը հայ կնոջ բացառիկ կերպարի մը՝ Սաթենիկ Արղութեանի, որ իր առանձնայատուկ դրոշմը դրաւ 19-րդ դարավերջին թափ առած հայ ժողովուրդի ազգային-ազատագրական շարժումին վրայ:

    Հայ Յեղափոխականների Դաշնակցութեան ծնունդը նախապատրաստած երիտասարդ հայորդիներու թիֆլիսեան «Երիտասարդ Հայաստան» խմբակի ամէնէն աշխոյժ անդամներէն էր Սաթենիկ Մատինեան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։