Հա

Գաղափարական

07/05/2013 - 13:32

Յայտարարութիւն

altՄայիսի 5-ի ընտրութիւններին Հ. Յ. Դաշնակցութիւնը մասնակցեց՝ նպատակ ունենալով երկրում փոխել բարոյա-հոգեբանական մթնոլորտը, մեր քաղաքացիներին վստահութիւն ու ապագայի յոյս ներշնչել:
Մենք փորձեցինք հիմնաւորել իշխող կուսակցութեան քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտութիւնը, մայրաքաղաքի արդիւնաւէտ կառավարման ծրագիր առաջարկեցինք:
Հաւատով ու անկեղծօրէն տարանք մեր քարոզարշաւը՝ ձգտելով երեւանցիներին գաղափարա-ծրագրային ընտրութիւն կատարելու հնարաւորութիւն տալ:

Եղաւ՝ ինչ եղաւ: Հերթական անգամ պետութեան եւ իշխող կուսակցութեան նոյնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը:
Իշխանական մենաշնորհը աւելի կարծրացաւ: Նրանք այլեւս երկիրն ու Երեւանը միանձնեայ կառավարելու հնարաւորութիւն ունեն: Կը սպասենք արդիւնքներին, թէեւ դրանք մեզ համար կանխատեսելի են:
Ցաւօք՝ այս անգամ էլ մեզ չյաջողւեց մեր հասարակութեան մէջ ազատ քաղաքացու, արժանապատւօրէն ընտրութիւն կատարողի գիտակցութիւն ձեւաւորել:
Մենք շնորհակալ ենք Դաշնակցութեանը ձայն տւած երեւանցիներից: Վստահ եղէք՝ մենք գիտենք այդ ձայների իրական արժէքը:
Ե՛ւ նրանց, ե՛ւ բոլոր երեւանցիներին, ե՛ւ Հայաստանի քաղաքացիներին մենք խոստանում ենք, որ չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից, չենք դադարեցնելու ամենօրեայ աշխատանքը՝ յանուն մեր երկրում արմատական փոփոխութիւնների, մեր քաղաքացիների ազատութեան եւ բարեկեցութեան:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
6 մայիսի 2013

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։