Հա

Գաղափարական

19/05/2018

1992 թ. մայիսի 18-ին ազատագրւեց Լաչինը՝ Արցախի կեանքի ճանապարհը

Մինչ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը գտնւում էր տնտեսական շրջափակման մէջ: Դադարեցւած էր գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Սնունդ, դեղորայք, ռազմամթերք, վառելիքի նւազագոյն քանակ հնարաւոր էր հասցնել միայն ուղղաթիռներով եւ ուղեւորատար ինքնաթիռներով: Լաչինի ազատագրումը դարձաւ Շուշի-Լաչին գործողութեան աւարտը:

«alikonline.ir» - Մինչ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը գտնւում էր տնտեսական շրջափակման մէջ: Դադարեցւած էր գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Սնունդ, դեղորայք, ռազմամթերք, վառելիքի նւազագոյն քանակ հնարաւոր էր հասցնել միայն ուղղաթիռներով եւ ուղեւորատար ինքնաթիռներով: Լաչինի ազատագրումը դարձաւ Շուշի-Լաչին գործողութեան աւարտը:

Շուշիի յաղթանակից յետոյ ռազմական միւս մեծ յաջողութիւնը Լաչինի ազատագրումն էր: Լաչինը վերածւել էր մաքառող Արցախը Հայաստանից մեկուսացնող գլխաւոր ռազմական հենակէտի, հետեւաբար, Լաչինի ռազմական հենակէտի վնասազերծումը թելադրւած էր շուրջ չորս տարի շարունակւող շրջափակումը վերացնելու եւ Հայաստանի հետ ցամաքային կապը վերականգնելու, Արցախի դէմ ագրեսիայի օջախներից մէկը վերացնելու, պատմական արդարութիւնը վերականգնելու անհրաժեշտութեամբ:

Եւ Լաչինը վերագտաւ իր հայկականութիւնը 1992 թւականի մայիսի 18-ին, երբ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը մտան բնակավայր:

«Լաչին»թարգմանաբար նշանակում է «Սպիտակ արծիւ»: Քրիստոսից դեռ 5000 տարի առաջ այժմեան Քաշաթաղի շրջանում եղած քարէ արծւակերպ 2 տոտեմները երկրագիտական թանգարանում համարում են գաւառի խորհրդանիշը: Քուռ-արաքսեան մշակոյթին պատկանող այս ցուցանմուշներն ամենահինն են, որ վկայում են տեղանքի` հայկական պատկանելութեան մասին: 1992-ի մայիսի 17-ին եւ 18-ին ծաւալւած ռազմական գործողութեան արդիւնքում ինքնապաշտպանական ուժերն իրենց վերահսկողութեան տակ վերցրին Ծաղկաձոր, Կանաչ տալա, Մեծշէն, Հինշէն գիւղերը: Մայիսի 18-ին ղարաբաղեան միաւորումները մտան Լաչին:

Արցախի համար Լաչինի ազատագրումը չափազանց կարեւոր ռազմավարական նշանակութիւն ունեցաւ. նախ` վերացւեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ եօթ կիլոմետրանոց անջրպետը, յետոյ էլ` առանց դրա, անհնար էր շրջափակման մէջ գտնւող երկրամասի գոյատեւումը: Այդ յաղթանակին ամէն մի հայ` լինի պատմաբան, թէ ռազմագէտ, տարբեր անուններ տւեց` ստեղծւեց Հայաստան-Արցախ ցամաքային կապը` Գորիս-Ստեփանակերտ աւտոմայրուղին, բացւեց մարդասիրական միջանցքը, յոյսի կամուրջը, հարթւեց կեանքի ճանապարհը, Լեռնային Ղարաբաղն ազատ շնչելու հնարաւորութիւն ունեցավ:

Այն, ինչ տեղի ունեցաւ 1992 թւականի մայիսի 18-ին, սոսկ քաղաքի ազատագրում չէր, այն ազատամարտիկների կենաց ու մահու կռիւ էր, ցաւոք` ոչ առանց կորուստների: Արցախ տանող ճանապարհն անցնում է Լաչինի միջանցքով: Լաչինի բազմաթիւ ու հոգնեցնող ոլորապտոյտները, սակայն, անկարող են զսպել իւրաքանչիւր հայի հպարտութիւնը, երբ այդ ճանապարհի սկզբնամասում տեսնում է «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակը:

Լաչինը, որ այժմ հպարտութեամբ կրում է պատմական Բերձոր անունը, Քաշաթաղի շրջկենտրոնն է: Շրջանի մակերեսը 3777 քառ. կմ է: Այսօր ԼՂՀ-ի հարաւ-արեւմտեան այս շրջանի համար կարեւորագոյն հարցեր են վերաբնակեցումն ու տնտեսութեան զարգացումը: Վերաբնակեցման ծրագիրը շատերին բերեց Քաշաթաղ, որպէսզի Քաշաթաղի հրաշք բնութեան մէջ իրենց տունը ստեղծեն եւ իրենց ներկայութեամբ ամրացնեն երկրի սահմանները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։