Հա

Գաղափարական

27/05/2018

Փա՛ռք Մայիս 28-ին, փա՛ռք անկախ Հայաստանին, փա՛ռք Մայիս 28 կերտող սերունդին

«Այո՛, մեր Հանրապետութիւնը փոքր է ու նեղ սահմաններով, նա զրկւել է իր ամենագնահատելի երկրամասերից ու չի կարող իր մէջ տեղաւորելամբողջ ազգաբնակչութեանը եւ կարծես, թէ պայմաններ չունի անկախ գոյութեան համար: Բայց ես կարծում եմ, որ երկրի սահմանները քարացած չեն կարող մնալ միշտ: Ես հաւատում եմ, որ մեր սահմանները կընդարձակւեն կեանքի երկաթէ օրէնքի ուժով, մեր արդար եւ անվիճելի իրաւունքների պաշտպանութեամբ»:

Աւետիք Սահակեան,
Հայաստանի առաջին խորհրդարանի նախագահ

Նրանք` Հանրապետութիւն հիմնադրած սերունդն ունէր երազանք, մեծ երազանք` կերտել ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ, որը կը դառնար ողջ հայութեան հայրենիքը:

Ամենակարեւորը` նրանք չէին շփոթում երազանքն ու նպատակը: Նրանք գիտակցում էին, որ ճգնաժամը կարող է նպատակին խանգարել, բայց ոչ երազանքին: Նրանք լաւ գիտէին, որ երազանքը յատկապէս պէտք է հէնց ճգնաժամերին, երբ ազգը, պետութիւնը յայտնւում է ընկճախտային իրավիճակում, զրկւում որոշակի ռեսուրսներից եւ հեռանկարներից:

Եւ հէնց դրանով են տարբերւում այն օրերի Հայաստանի ղեկավարները, մեր օրերի ղեկավարներից: Նրանց` երազանք ունեցողների համար ճգնաժամերը նոր ելքի ուղի էին:

Եւ հէնց այդ երազանքի իրագործման համար էր, որ նրանք պայքարեցին, մաքառեցին, բացարձակ ոչնչից ստեղծեցին, կառուցեցին հնարաւոր ու անհնար թւացող ամէն ինչ: Նոյնացան ժողովրդին, շարքային քաղաքացուն`բանւորին, գիւղացուն ու գաղթականին: Նրա հետ կիսեցին ամէն ինչ, ապրեցին նոյն հոգսերով, նոյն կենցաղով, վարակւեցին նոյն հիւանդութիւններով, բայց երբեք չդաւաճանեցին ԵՐԱԶԱՆՔԻՆ ու Հայաստան պետութիւնը կարճ ժամանակում դարձրին համահայկական երազանքների կենտրոնը, դրանց խտացումն ու մարմնացումը: Երազանքին տալով ամէն ինչ, սեփական ես-ին պահելով ոչինչ`բացարձակ ոչինչ:

Փա՛ռք Հանրապետութիւն կերտող դաշնակցական ամենափայլուն սերունդին, փա՛ռք Մայիս 28-ին, որոնց եւ որին պարտական ենք մեր այսօրւայ գոյութեան համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։