Հա

Գաղափարական

06/05/2013

«yerkirmedia.am» - Երէկ բաւական թէժ է եղել իրավիճակը՝ Նոր Նորքում տեղակայւած 2/30 ընտրատեղամասում: Յանձնաժողովի ՀՀԿ-ական քարտուղարին դուր չի եկել, որ Դաշնակցութեան վստահւած անձը ճշտել է իր ձեռքի ցուցակները,- յայտնել է «Երկիր մեդիա»-ն:
Րոպէների ընթացքում ընտրատեղամասում են յայտնւել մի խումբ մարդիկ՝ շուրջ 20 հոգի, ովքեր ներկայացել են որպէս ՀՀԿ-ականներ ու վստահւած անձից խլել են ցուցակները:

Յանձնաժողովի քարտուղարը մեղադրել է նաեւ յանձնաժողովի ԲՀԿ-ական անդամին՝ ցուցակ ճշտելու ու իբր այդ ձեւով անօրինական գործունէութիւն իրականացնելու մէջ: Ընտրատեղամասում աշխատող դիտորդներն էլ ասել են, որ այդ ամենի նպատակը պարզապէս որոշ ժամանակահատւածով իրարանցում առաջացնելն է եղել:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։