Հա

Գաղափարական

04/05/2013 - 11:36

alt«panorama.am» - «Այսօր հաւանականութիւնը մեծ է, որ իսրայէլական Կնեսետում նորից քննարկւի Ցեղասպանութեան ճանաչման հարցը՝ հաշւի առնելով, որ միաժամանակ Թուրքիա-Իսրայէլ բանակցութիւններն ընթանում են յարաբերութիւնները սերտացնելու ուղղութեամբ, կարծէք թէ, այս անգամ եւս Իսրայէլի Կնեսետը հարցը կուղարկի մի այնպիսի յանձնաժողով, որտեղ քննարկումը հրապարակային չէ՝ Արտաքին յարաբերութիւնների եւ պաշտպանութեան յանձնաժողով»,- անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման խնդրին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

«Դաշնակցութեան մօտեցումն այն է, որ մենք պէտք է բարձրացնենք Ցեղասպանութեան հատուցման եւ Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների ձեռքբերման հարցը»,- նշեց Կ. Մանոյեանը:
Նա տեղեկացրեց, որ այդ մասին շուտով կը հրապարակւի մէկ մասնագիտական ուսումնասիրութիւն, որի նախագիծը 2010 թւականին հրապարակւել էր Լոս Անջելէսում եւ Երեւանում, այնուհետեւ մանրամասնեց. «Այդ ուսումնասիրութիւնում կան երեք մակարդակի հատուցման եւ իրաւունքի հարցեր: Մէկը՝ տարածքային իրաւունքն է: Հայաստան-Թուրքիա այսօրւայ սահմանը մենք չենք համարում որպէս իրաւական սահման: Իրաւական սահման համարում ենք ԱՄՆ-ի նախագահ Վուդրօ Վիլսոնի 1920 թւականի Իրաւարար վճռով ճշտւած սահմանագիծը»:
«Երկրորդ մակարդակը հաւաքական կամ ազգային ունեցւածքի հարցն է հիմնականում արտայայտւած մեր եկեղեցիների իրաւունքի հարցով: Իսկ երրորդ մակարդակն անհատական հատուցման խնդիրն է: Այստեղ արդէն որոշ անհատներ ինչ-ինչ քայլեր արել են»,- յաւելեց Կ. Մանոյեանը:
Նա գտնում է, որ առանց Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչմանն սպասելու անհրաժեշտ է բարձրացնել փոխհատուցման եւ իրաւունքների հարցը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։