Հա

Գաղափարական

02/05/2013

alt«zham.am» - «Ֆրանսուա Օլանդը թոյլ է: Նախորդ նախագահը՝ Նիկոլա Սարկոզին, հզօր նախագահ էր, ամուր կանգնած էր հողին, ու նրա ձայնը կշիռ ունէր Եւրոպայում եւ ողջ աշխարհում: Նա, վստահաբար, Ֆրանսիայի ազգային շահերի վրայ հիմնւած քաղաքականութիւն էր վարում: Մինչդեռ, Օլանդն այսօր, ըստ էութեան, չի համարձակւում նոյնիսկ հանդէս գալ ընդդէմ Թուրքիայի Եւրոմիութեան անդամակցութեան: Թէպէտ մենք ակնկալում ենք, որ Օլանդը կատարի իր խոստումը, սակայն Ֆրանսիայի նախագահի դիրքերը ամուր չեն, եւ Անկարան օգտւում է դրանից՝ ամէն կերպ փորձելով ազդել Ֆրանսիայի քաղաքականութեան վրայ»,- յայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամաւոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամութեան խորհրդարանական խմբի անդամ Վալերի Բուայէն՝ «Ռեգնում»-ի հետ զրոյցում՝ յաւելելով, որ Թուրքիան չափազանց ագրեսիւ է տրամադրւած:

Սակայն, Ծիծեռնակաբերդ այցելած Բուայէն ասել է նաեւ, որ ինքը պատրաստ է պայքարել մինչեւ յաղթական աւարտը եւ ներկայացնել Ֆրանսիայի կողմից ճանաչւած ցեղասպանութիւնների ժխտումը քրէականացնող օրինագիծը «որքանով դա հնարաւոր կը լինի»:
Բուայէն ասել է, որ իրեն վստահութիւն է ներշնչում այն փաստը, որ իր մշակած օրինագիծը պաշտպանւել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից: «Ֆրանսիայում ցեղասպանութիւնների քրէականացման գաղափարը նպատակ ունի պաշտպանել համամարդկային արժէքները: Այն ուղղւած չէ այս կամ այն երկրի դէմ, ոչ էլ աջակցութեան գործողութիւն է: Ֆրանսիան ճանաչել է Հոլոկոստը եւ Հայոց Ցեղասպանութիւնը, եւ այդ ճանաչումը պէտք է պաշտպանւի օրէնքով: Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ սենատի իմ գործընկերները համակարծիք են այս հարցում»,- յայտարարել է Բուայէն:
Յիշեցնենք, որ հէնց Բուայէն էր Սահմանադրական դատարանի կողմից մերժւած օրինագծի հեղինակը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։