Հա

Գաղափարական

16/08/2018 - 11:10

«Վրէժխնդրութեամբ, առհասարակ, պետութիւն չես կառուցի». ընկեր Վահանի ծննդեան օրն է

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանի` ընկեր Վահանի ծննդեան օրն է: Նա կը դառնար 62 տարեկան:

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանի` ընկեր Վահանի ծննդեան օրն է: Նա կը դառնար 62 տարեկան:

Այս առիթով ներկայացնում ենք նրա գրի առած յուշերից մէկը.

«Ֆիզիկապէս բանտը խլեց իմ կեանքից համարեայ երեք տարի: Խլեց երեխաներիս հասունացման կարեւորագոյն ժամանակաշրջանում նրանց կողքին լինելու հնարաւորութիւնը: Եւ շատ ուրիշ հնարաւորութիւններ, որոնցից մի մասն այլեւս չես վերադարձնի: Առաջացան նաեւ որոշակի առողջական պրոբլեմներ, բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ: Բայց բանտը ոչ միայն ինձնից խլեց, ոչ միայն ընկերներիցս: Խլեց նաեւ ժողովրդից. արժանապատւութեան ու սեփական ուժերին ապաւինելու յոյսը խլեց: Շատերն այդ պահին վախեցան: Կուսակցութեան մասին չէ խօսքս` կուսակցութիւնը դիմացաւ: Խօսքս հասարակութեան այն շերտերի մասին է, որոնք քաղաքական առումով ձգտումներ ու իղձեր ունէին՝  նրանք մի կողմ քաշւեցին: Մեր ձերբակալումից յետոյ ու բանտարկութեան տարիներին, նոյնիսկ, արտագաղթի տեսակը փոխւեց, վերածւեց քաղաքականի: Շատերին թեւաթափ արեց այն միտքը, որ մեր երկրում որեւէ բան փոխել չի լինի: Տնտեսական հիասթափութեան դէպքում մարդը ժամանակ յետոյ ընդունակ է վերականգնել հաւատը, իսկ քաղաքական հիասթափութեան պատճառով գնացածները շատ հազւադէպ են վերադառնում երկիր:

Այնուամենայնիւ ես իմ երեք տարւայ մենութիւնը միանշանակ կորուստ չեմ համարում: Ձեռքբերումներ էլ եղան. օրինակ, ծխելը թողեցի: Անգլերէն լեզւին տիրապետեցի: Սկզբնական շրջանում գրքեր չէին տալիս, յետոյ կամաց-կամաց ահագին գրականութիւն կարդացի... Բանտը նաեւ մտածելու ժամանակ է տալիս: Արած-չարածներդ վերանայելու հնարաւորութիւն: Առհասարակ բանտում իրեն շատ վատ է զգում այն մարդը, որի համար հասարակական կեանքից բացի ուրիշ բան չկայ:

Հիասթափութեան պահեր լինում էին, բայց ոչ այն պատճառով, որ իբր սխալւել ես: Եթէ կային սխալներ, դրանք մարտավարական էին, բայց ռազմավարութիւնը, գիտէի, որ ճիշտ էր: Ու գիտեմ, որ իմ մէջ ոչինչ չի փոխւել: Պարզապէս քայլերս եմ վերանայել, որպէսզի հասկանամ՝ որ պահին եմ վրիպել: Պատժի գաղափարը պարտադիր չէ, որ մեղքի հետեւանք լինի, ճիշտ լինելու դէպքում էլ կարող ես պատժւել, եթէ սխալ ես քայլել: Յամենայն դէպս, բանտարկւած ժամանակ երբեք չեմ մտածել. վայ, էս ինչ արեցի, ինչու մտայ այս խաղերի մէջ, էլ չեմ անի...

Ոչ էլ հակառակն եմ մտածել. հիմա դուրս կը գամ ու դրանց աչքերը կը հանեմ: Վրէժխնդրութեան պահանջ երբեք չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ: Այս ռեժիմի ու դրա ղեկավարների նկատմամբ պարզապէս գարշանք եմ զգում: Իսկ վրէժխնդրութեամբ, առհասարակ, պետութիւն չես կառուցի. վենդետան իր յետեւից վենդետա է բերում, եւ այդպէս շարունակ...

Ի վերջոյ, Տէր-Պետրոսեանի դէմ շարժումը յաղթեց: Ուրիշ բան է, որ անմիջապէս իր նկատմամբ պէտք է արւէին որոշակի քայլեր. գահընկեցութիւնից յետոյ սահմանադրական ժողովը պէտք է որոշէր նրա քաղաքական նոր կարգավիճակը, որից յետոյ արդէն ձեւաւորւած լեգիտիմ իշխանութիւնը քննութիւն անցկացնէր: Դա մեր խնդիրը չէր: Մենք տեսնում էինք երկիրը թալանչիներից, ապազգային տարրերից ազատագրելու նպատակը, որն, ի դէպ, բոլորովին չէր ենթադրում իշխանութեան գալու պարտադիր պայման: Այդ ժամանակ կային, յիշում եմ, հնգեակներ, վեցեակների բլոկներ, հանրապետականները սկզբից մեզ հետ էին, յետոյ Լեւոնի հետ ինչ-որ ձեւով լեզու գտան, Վազգէն Մանուկեանը նշանակւեց պաշտպանութեան նախարար... 

Մի խօսքով Լեւոնին յաջողւեց քայքայել ընդդիմադիր միասնութիւնը՝ մէկին կաշառեց, մէկին համոզեց, իսկ մեզ՝ քանի որ ոչ կաշառել էր կարելի, ոչ էլ համոզել, փորձեց ջարդել: Բայց ի՞նչ շահեց. մեզ չջարդեց, իսկ ինքը պարտւեց»:

Վահան Յովհաննիսեանը կեանքից հեռացաւ 2014 թւականի դեկտեմբերի 28-ին: Նրա ֆիզիկական բացակայութիւնն այսօր զգալի է ամենուրեք:

«yerkir.am»

Յարակից լուրեր

  • Աղասի Ենոքեան. «Իշխանութիւնները մեդիայի դէմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի»
    Աղասի Ենոքեան. «Իշխանութիւնները մեդիայի դէմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի»

    Տարւայ սկզբին իշխանութիւնների կողմից մամուլի դէմ յայտարարւած պատերազմի շրջանակներում ճակատային յարձակումների մի քանի փորձերից յետոյ իշխանութիւններն անցել են պարտիզանական պատերազմի մարտավարութեանը։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնութեան ղեկավար Աղասի Ենոքեանը:

  • Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ
    Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ

    «Factor.am»-ի հարցազրոյցը Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանի հետ:

  • Մեր քաղաքում առաջնահերթութեան կարգով բազում խնդիրներ կան
    Մեր քաղաքում առաջնահերթութեան կարգով բազում խնդիրներ կան

    Ինչպէս յայտնի է, Օպերայի յարակից տարածքի ապամոնտաժւող սրճարաններից երկուսը ՀՅԴ-ականներինն է: Մասնաւորապէս, սրճարաններից մէկը պատկանում է ԱԺ նախկին պատգամաւոր դաշնակցական Միքայէլ Մանուկեանին, որ Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններում գլխաւորում էր ՀՅԴ համամասնական ցուցակը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին յայտնի դարձաւ, որ վերջինիս պատկանող սրճարանը դեռ չի ապամոնտաժւելու, որովհետեւ սրճարանի հետ կապւած գործը դատարանում է:

  • Հրայր Մարուխեանի ծննդեան 90-ամեակ եւ մահուան 20-ամեակ
    Հրայր Մարուխեանի ծննդեան 90-ամեակ եւ մահուան 20-ամեակ

    Կազմակերպութեամբ ՀՅԴ «Հրայր Մարուխեան» կոմիտէին, երէկ` երկուշաբթի, 11 մարտ 2019-ին, երեկոյեան ժամը 8:30-ին, Ազգային Եղիշէ Մանուկեան քոլեճի «Սիրան Մանուկեան» սրահին մէջ տեղի ունեցաւ ՀՅ Դաշնակցութեան պատմութեան մէջ իր ներկայութեամբ, դերակատարութեամբ եւ ղեկավարի ուրոյն յատկութիւններով իւրայատուկ դրոշմ ձգած Հրայր Մարուխեանի ծննդեան 90-ամեակին եւ մահուան 20-ամեակին նուիրուած ձեռնարկ:

  • Հպա՛րտ ենք
    Հպա՛րտ ենք

    Մեզի հարց կը տրուի վերջերս, թէ արդեօ՞ք հպարտ ենք այն իրողութեամբ, որ մեր կուսակցութիւնը մաս կազմած է նախ. Քոչարեանի եւ նախ. Սարգսեանի գլխաւորած կառավարութեանց։ Արդեօ՞ք «մեղաւոր» կ՚ըզգանք այդ փաստին համար։ Արդեօ՞ք պատրաստ ենք զղջում յայտարարելու մեր անցեալի քաղաքական որոշումներուն համար՝ բաժին վերցուցած ըլլալով, այս երկու նախագահներու օրով, մեր անկախ պետականութեան կառուցման գործին մէջ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։