Հա

Գաղափարական

28/04/2013 - 13:44

alt«yerkir.am» - Երեւանի աւագանու ընտրութիւնների քարոզարշաւի փուլում ՀՅԴ-ի համամսնական ցուցակի ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւորներն ու ՀՅԴ-ի թիմի անդամները երէկ քայլարշաւ էին կազմակերպել Կոմիտասի պողոտայով:
Ընտրութիւնների նախընտրական քարոզարշաւի այս փուլում, ինչպէս նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի փոխներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ-ի քարոզչական թիմը նպատակայարմար է գտել այս ձեւով քարոզչութիւն իրականացնել: Նա լրագրողներին ասաց, որ ՀՅԴ-ի պարագայում մինչեւ այսօր քարոզարշաւն անցել է բնականոն, եւ իրենք դժգոհելու առիթ չունեն:

Իսկ ինչ վերաբերում է ընտրութիւններում ՀՅԴ-ի ակնկալած շանսերին, ՀՅԴ Գերագոյն մարմնի փոխներկայացուցիչը նշեց, որ դատելով բակային հանդիպումներից, տուն առ տուն իրականացւող քարոզարշաւից՝ ՀՅԴ-ն բաւական լաւ պատկեր է ստացել, որը շահեկանօրէն տարբերւում է այն վիճակից, ինչ ունեցել են անցեալ տարի կայացած խարհրդարանական ընտրութիւններում:
ՀՅԴ-ի քարոզչական խմբերը քայլարշաւի ընթացքում անցորդներին՝ քաղաքի բնակիչներին բաժանում էին ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերն ու բուկլետներ եւ խնդրում առաջիկայ ընտրութիւններում իրենց ձայնը տալ Դաշնակցութեանը:
«Մեր գլխաւոր խնդիրն է մեր ծրագրերը տեղ հասցնել ընտրողներին, որպէսզի մեր քաղաքացիները լիարժէք պատկերացում ունենան մեր ծրագրերից՝ ընտրութիւններից առաջ: Ներկայացնում ենք մեր ծրագրային տարբերութիւնները միւս ուժերից եւ դէպի միասնութիւն ձգտող մեր կամքը»,- նշեց քայլարշաւի մասնակից, ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանը:
Քայլարշաւը, որ սկսւել էր Կոմիտասի պողոտայում գտնւող «Երեւան սիթի» սուպերմարկետի մօտից, հասաւ մինչեւ Երեւանի մետրոպոլիտէնի «Բարեկամութիւն» կայարանի մօտ, որտեղ ՀՅԴ-ի ներկայացուցիչները փոքրիկ հանրահաւաք-հանդիպում ունեցան քաղաքացիների հետ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։