Հա

Գաղափարական

16/12/2018 - 11:20

«Ես մեկնում եմ կռիւ՝ մեռնելու կամ յաղթելու, բայց՝ յաղթելու»

Այսօր Արցախեան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ, Հայաստանում սկաուտութեան վերահիմնադիր Վարդան Բախշեանի նահատակութեան օրն է։

Այսօր Արցախեան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ, Հայաստանում սկաուտութեան վերահիմնադիր Վարդան Բախշեանի նահատակութեան օրն է։

Վարդան Ազատի Բախշեանը ծնւել է 1965 թւականի յունիսի 1-ին Արմաւիրում: Միջնակարգ կրթութիւնը ստացել է Արմաւիր քաղաքի թիւ 2 միջնակարգ դպրոցում: Դպրոցն այժմ կրում է Վարդան Բախշեանի անունը:

1983 թ. ընդունւել է ԵՊՀ պատմութեան ֆակուլտետ։ 1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զօրացրւելուց յետոյ ուսումը շարունակել է համալսարանում։ 1989 թ. ընդունւել է ԵՊՀ ասպիրանտուրա՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրութեան եւ քարտէզագրութեան լաբորատորիայում։

Ուսանողական տարիներին Վարդանը համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետում թուրքերէն եւ ադրբեջաներէն է ուսումնասիրել: Թուրքերէնի նկատմամբ Վարդանի հետաքրքրութիւնը պայմանաւորւած է եղել հետագայում թուրքական արխիւներում հայոց պատմութեան համար անյայտ էջերի ուսումնասիրմամբ:

1989 թ. Վարդան Բախշեանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատւած Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) հիմնադիրներից մէկը։ 1991 թ. Աթենքում ընտրւում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչութեան անդամ:

Մինչեւ Արցախի ազատամարտին մասնակցելը Վարդան Բախշեանը պատրաստւում էր պաշտպանել թեկնածուական ատենախօսութիւն՝ «Արեւմտեան Հայաստանի վարչական բաժանումները» թեմայով։

Արցախեան հերոսամարտի տարիներին Վարդանը մի խումբ ընկերների հետ հիմնադրել է Հայ ուսանողական դաշինքը եւ հրատարակել «Դաշինք» թերթը, որի գլխաւոր խմբագիրն էր:

Եւ այսպէս` Վարդանը մտաւորական էր, պատմագէտ, նաեւ բանասէր ու մանկավարժ, օսմանագէտ, արեւելեան լեզուների, յատկապէս` պարսկերէնի ու արաբերէնի մասնագէտ, համալսարանական ասպիրանտ էր, դոկտորական աւարտաճառը պատրաստ էր, բայց մեկնեց Արցախ: 

1990 թ. մասնակցել է Արցախի գիւղերի պաշտպանութեան մարտերին: Մասնակցել է Բերձորի ինքնապաշտպանութեանը։ Վարդան Բախշեանը, իր զինակից եւ կուսակից ընկերներ Գագիկ Գրիգորեանն ու Վաչէ Ռոստոմեանը զոհւել են 1991 թ. դեկտեմբերի 16-ին՝ Հասանաբադ գիւղի մօտ:

Վարդան Բախշեանը թաղւած է «Եռաբլուր» պանթէոնում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։