Հա

Գաղափարական

16/12/2018 - 11:30

«Էս չորս փամփուշտից մէկը Դուշմանինն է, մէկը՝ Ուզբեկինը, միւսը՝ Վարդան Բախշեանինը, չորրորդն էլ` իմը»

Այսօր Արցախեան ազատամարտի դաշնակցական հերոս Արթուր Ղարիբեանի ծննդեան օրն է։

Այսօր Արցախեան ազատամարտի դաշնակցական հերոս Արթուր Ղարիբեանի ծննդեան օրն է։

Նա ծնւել է 1967 թ. դեկտեմբերի 16-ին ք. Ստեփանաւանում: Աւարտել է Փ. Թերլեմեզեանի անւան գեղարւեստական ուսումնարանի կերպարւեստի բաժինը, այնուհետեւ ուսումը շարունակել է Երեւանի գեղարւեստաթատերական ինստիտուտի կերպարւեստի բաժնում:

Դաշնակցական Արթուր Ղարիբեանը ազատամարտի առաջին օրերից մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների (Արարատ, Գորիս, Նոյեմբերեան) և ԼՂՀ` Շահումեանի, Ասկերանի, Մարտակերտի շրջանների, Գետաշէնի ու Բերդաձորի ենթաշրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին, Շուշիի ազատագրման, Լաչինի շրջանում, Կրկժանում, Մալիբէյլիում, Լեսնոյում, Խոջալիում հակառակորդի կրակակէտերի ոչնչացման գործողութիւններին:

Նա զոհւել է 1992 թ.-ի նոյեմբերի 6-ին Սրխաւենդում` գիւղի համար մղւած ինքնապաշտպանութեան մարտի ժամանակ՝ ականի պայթիւնից։

Այդ օրը շատ տխուր է եղել, չի խօսել։ Չորս փամփուշտ է ցոյց տւել, ասել է. «Էս մէկը Դուշմանինն է, մէկը՝ Ուզբեկինը, միւսը՝ Վարդան Բախշեանինը, չորրորդն էլ իմն է»: Աճիւնը ամփոփւած է Եռաբլուրում` իր ընկեր եւ հրամանատար Դուշման Վարդանի կողքին:

Յետմահու պարգեւատրւել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով եւ «Շուշիի ազատագրման» մեդալով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։