Հա

Գաղափարական

19/12/2018 - 11:00

Դաշնակցութեան եւ Հայ Դատի պողպատեայ բազուկ Հրայր Մարուխեանը

Այսօր Հ.Յ. Դաշնակցութեան նորագոյն պատմութեան ամենաականաւոր դէմքերից մէկի` ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի ծննդեան 90-ամեակն է:

Հրայր Մարուխեանը ծնւել է 1928 թւականին Իրանի Քերմանշահ քաղաքում: Աւարտել է Իրանի պետական համալսարանի ճարտարագիտութեան բաժինը: 1958-ին ամուսնացել է Անահիտ Սարգսեանի հետ, ունեցել չորս զաւակ՝ Դերենիկ, Վահէ, Ալենուշ եւ Շաղիկ:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը վճռապէս դէմ է պետական հարուածի։ Այնքան դէմ է, որ նոյնիսկ պետական հարուած յառաջացնող ուժերի դէմ պատրաստ պիտի ըլլայ իր բոլոր կարելիութիւններով ծանր ըլլալու, եւ այս պարագային, ի զարմանս շատերին, Լեւոն Տէր Պետրոսեան մը պաշտպանելու, եթէ այդ կը նշանակէ` այդ պետական հարուածին դէմ պայքարիլը:

Հրայր Մարուխեան

 

Այսօր Հ.Յ. Դաշնակցութեան նորագոյն պատմութեան ամենաականաւոր դէմքերից մէկի` ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի ծննդեան 90-ամեակն է:

Հրայր Մարուխեանը ծնւել է 1928 թւականին Իրանի Քերմանշահ քաղաքում: Աւարտել է Իրանի պետական համալսարանի ճարտարագիտութեան բաժինը: 1958-ին ամուսնացել է Անահիտ Սարգսեանի հետ, ունեցել չորս զաւակ՝ Դերենիկ, Վահէ, Ալենուշ եւ Շաղիկ:

Հրայր Մարուխեանը ՀՅԴ շարքերին է միացել Թեհրանում: Նախ` անդամակցել է ՀՅԴ Պատանեկան միութեանը, ապա` անցել կուսակցութեան շարքերը: Եղել է  Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան հիմնադիրներից մէկն ու վարել միութեան նախագահի պաշտօնը:

1963 թւականին, որպէս ՀՅԴ Հիւսիսային Իրանի ԿԿ ներկայացուցիչ` Հրայր Մարուխեանը մասնակցում է ՀՅԴ 18-րդ Ընդհանուր Ժողովին, որը սերնդափոխութեան առումով կարեւոր նշանակութիւն ունէր ՀՅԴ պատմութեան մէջ: Հրայր Մարուխեանը ընտրուում է ՀՅԴ Բիւրոյի անդամ: 1964 թւականի սեպտեմբերին ընտանիքով տեղափոխւում է Լիբանան, որի մայրաքաղաք Բէյրութում էր գտնւում ՀՅԴ Բիւրոյի նստավայրը:

1972 թւականի ապրիլին, Բիւրոյի ժամանակի ներկայացուցիչ Ա. Քապաքեանի մահից յետոյ, ստանձնեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի պաշտօնը: ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի պարտականութիւնները: Նոյն տարւայ դեկտեմբերին կայացաւ ՀՅԴ 20-րդ Ընդհանուր Ժողովը, որում որդեգրւեց Դաշնակցութեան վերջին քառորդ դարիգործունէութիւնը պայմանաւորող քաղաքական ուղեգիծը, Հրայր Մարուխեանը ընտրւեցաւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, այդ պաշտօնում նալով մինչեւ 1994 թւականի յուլիսի 17-ը:

Այս տարիներին Հայ Դատի ուղղութեամբ աշխատանքներն ընդարձակւում են` նոր որակով եւ բովանդակութեամբ: Ոգեկոչմանը զուգահեռ` հարցը ստանում է քաղաքական երանգ: Դաշնակցութեան կառոյցին կից սկսում են գործել եւ լոբբիստական գործունէութիւն ծաւալել Հայ Դատի գրասենեակներն ու յանձնախմբերը:

1988-ին ` Արցախեան շարժումից անմիջապէս առաջ, ՀՅԴ 24-րդ Ընդհանուր ժողովը Դաշնակցութեան գործունէութեան հիմնական ուղղութիւնը համարում է «Դէպի երկիր» նշանաբանը, եւ Հրայր Մարուխեանն անձամբ ղեկավարում է Դաշնակցութեան վերածննդի կազմակերպական աշխատանքները Հայաստանում: «Դէպի երկիր»` նշանակում էր բոլոր կարողութիւններով աջակցել ժողովրդին եւ Հայրենիքին. կազմաւորւում են առաջին դաշնակցական կամաւորական ջոկատները:

Դաշնակցութեան յաջողութեան համար Հրայր Մարուխեանն անձամբ ծանր գին է վճարում: 1992-ի յունիսի 29-ին, երբ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը Հրայր Մարուխեանին Հայաստանից արտաքսելու հրամանագիր է ստորագրում:

Այդ օրհասական օրերին, երբ ադրբեջանցիները սկսել էին Շահումեանի եւ Մարտակերտի գրաւումը, Դաշնակցութիւնը որոշում է ներքաղաքական որեւէ բախման չգնալ, եւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը լքում է Հայրենիքը` շարունակելով ղեկավարել ՀՅԴ-ի անդուլ պայքարը Լեւոն Տէր-Պետրոսեանի հայավնաս քաղաքականութեան դէմ:

1994 թւականի յուլիսի 17-ին Հրայր Մարուխեանը ուղեղային արիւնահոսութեան հետեւանքով յայտնւում է կոմայի մէջ. կայծակնային արագութեամբ վերջ է տրւում նրա քաղաքական գործունէութեանը, ինչը մեծ կորուստ է պատճառում Դաշնակցութեանն ու հայ քաղաքական մտքին:

Նոյն թւականի դեկտեմբերին  Հայաստանի Հանրապետութիւնում արգելւում է Դաշնակցութեան գործունէութիւնը:

Արցախեան պատերազմին յաջորդած տարիներն ու քաղաքական դէպքերը, սակայն, գալիս են փաստելու, որ Մարուխեանի ղեկավարութեան տարիներին Դաշնակցութեան որդեգրած ուղին ճիշտ էր: Վերջ ի վերջոյ,  ժողովրդի բողոքի ու քաղաքական ընդւզման լայն ալիքի ճնշման տակ Լեւոն Տեր Պետրոսեանը հեռանում է քաղաքական բեմից:

1998 թ. դեկտեմբերի 21-ին Հրայր Մարուխեանը հեռանում է կեանքից Աթենքում: Դեկտեմբերի 24-ին Մարուխեանի մարմինը տեղափոխում են Երեւան, իսկ դեկտեմբերի 26-ին մտաւորական, կուսակից եւ զինակից ընկերների, ինչպէս նաեւ բազմահազար ժողովրդի ներկայութեամբ  նրա մարմինը յանձնւում է հողին` քաղաքային պանթէոնում` ոչ շատ հեռու Հայաստանի անկախութեան հիմնադիրներից՝ Արամ Մանուկեանի գերեզմանից:

Յարակից լուրեր

  • «Ստեղծւած լարւածութեան պատճառը իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են». Իշխան Սաղաթելեան
    «Ստեղծւած լարւածութեան պատճառը իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են». Իշխան Սաղաթելեան

    ՀՅԴ-ն գտնում է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցի շուրջ ստեղծւած լարւածութեան պատճառը ՀՀ իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են, որի արդիւնքում՝ հասարակութեան մօտ մեծ սպասումներ էին ձեւաւորւել եւ որն իրենք չկարողացան սպասարկել. Tert.am-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը: 

  • Ընկեր Վահանին յիշելիս
    Ընկեր Վահանին յիշելիս

    Ծնունդդ շնորհաւոր ընկեր Վահան, քեզ անսահման շատ ենք կարօտում:

  • ԶՈՄ-ականները՝ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում
    ԶՈՄ-ականները՝ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում

    Օգոստոսի 13-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն են այցելել Արցախի Հանրապետութեան Մարտունի քաղաքում պատանեկան ճամբար իրականացնող ՀՅԴ Լիբանանի «Զաւարեան» Ուսանողական Միութեան անդամներ Հրագ Կարամինասեանը եւ Սելին Գրիգորեանը:

  • Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս
    Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս

    Սեւրի պայմանագիրը դարձաւ 99 տարեկան:

    1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան կողմից ստորագրւեց հաշտութեան պայմանագիր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

  • Կառավարման ճիշտ տարբերակը խորհրդարանական համակարգն է
    Կառավարման ճիշտ տարբերակը խորհրդարանական համակարգն է

    Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու դէպքում, նախեւառաջ, պէտք է վերացնել սուպերվարչապետական ինստիտուտը։ Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։