Հա

Գաղափարական

29/12/2018 - 10:10

Մենք երբեք ձեզ երկնային մանանայ չենք խոստացել

«…Մենք երբեք ձեզ երկնային մանանայ չենք խոստացել: Մենք ասել ենք` եթէ դուք իրօք պատրաստ էք պայքարել ձեր իրաւունքների, ձեր ազատութեան համար, մենք կառաջնորդենք ձեզ դէպի յաղթանակ: 

«alikonline.ir» - «…Մենք երբեք ձեզ երկնային մանանայ չենք խոստացել: Մենք ասել ենք` եթէ դուք իրօք պատրաստ էք պայքարել ձեր իրաւունքների, ձեր ազատութեան համար, մենք կառաջնորդենք ձեզ դէպի յաղթանակ: Սակայն եթէ դուք պատրաստւում էք սպասել հրաշքով ձեզ փրկողին «deus ex machina» ոճով, իսկ ինքներդ ցանկանում էք ապրել ինչպէս ապրում էիք`մի փոքր գողանալ, մի փոքր քծնել եւ շատ լաց լինել, եթէ ցանկանում էք նստել հեռուստաէկրանի առաջ եւ հեռւից հետեւել սեփական փրկութեանը, ապա առաւելագոյնը, ինչ կը տեսնէք, կը լինի ձանձրալի բազմասերիանոց քաղաքական շոուն:

․․․ Արդէն 120 տարի է, ինչ մենք ձեզ խոստանում ենք բարդ պայքար եւ յաղթանակ: Ձեր պայքարը եւ ձեր յաղթանակը: Պարզապէս մենք ուրիշներից լաւ գիտենք, որ մէկն առանց միւսի չի լինում: Իսկ դուք պայքարի փոխարէն ընտրում էք կախարդական հեքիաթը...»,- ժամանակին ասել է Վահան Յովհաննիսեանը:

Երէկ՝ դեկտեմբերի 28-ին, ընկ. Վահանի մահւան 4-րդ տարելիցն էր: Ննջիր խաղաղութեամբ սիրելի ընկեր, խոստանում ենք ջանք չխնայել՝ կասեցնելու քեզ այդքան մտատանջող մայրամուտը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։