Հա

Գաղափարական

09/01/2019 - 12:20

Արցախն աղքատ բարեկամ չէ, որին պէտք է օգնել, Արցախը պէտք է նւաճել, Արցախը պէտք է մերը դարձնել…

«Արցախն աղքատ բարեկամ չէ, որին պէտք է օգնել, Արցախը պէտք է նւաճել, Արցախը պէտք է գրաւել, Արցախը պւտք է մերը դարձնել». ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեան:

«Արցախն աղքատ բարեկամ չէ, որին պէտք է օգնել, Արցախը պէտք է նւաճել, Արցախը պէտք է գրաւել, Արցախը պւտք է մերը դարձնել». ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեան:

1991 թւականի դեկտեմբերի 28-ին` ժողովրդի 99 ամբողջ 89 տոկոս կողմ ձայներով անկախ հռչակւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հանրաքւէից 18 օր անց, Լեռնային Ղարաբաղում անցկացւեցին առաջին գումարման Գերագոյն խորհուրդի ընտրութիւնները եւ յունւարի 9-ին Արթուր Մկրտչեանն ընտրւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի առաջին նախագահ։

Երբ ուրւագծւում էր անկախ Արցախի տեսիլքը միայն, դաշնակցական Արթուր Մկրտչեանի գործը ժողովրդին ազգային-ազատագրական պայքարին պատրաստելն էր: 

«Այս հողն է ինձ ծնել, այս հողին եմ պարտական իմ ունեցածի համար, իսկ հիմա եկել է փոխհատուցման պահ: Թող ոչ մէկի մտքով չանցնի, թէ Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով էդ հողի վրայ ապրում է եւ պաշտպանում է այդ հողը:

Պատմութիւնը չպէտք է կարդալ հեքիաթի նման, այլ պէտք է դասեր քաղել` սխալները չկրկնելու եւ հերոսական էջերն իբրեւ օրինակ ընդունելու համար»,- ասում էր Արթուր Մկրտչեանը։  

Մինչեւ մահւան օրը` 1992 ապրիլի 14-ը, Արթուր Մկրտչեանը հերոսամարտի առաջին շարքերում էր: Նա, զինեալ պայքարից բացի, այլ ելք չէր տեսնում:

Արթուր Մկրտչեանի դաշնակցական լինելը պատճառ էր դարձել նրա` Հայասատանի իշխանութիւնների թշնամական վերաբերմունքին արժանանալու համար, ինչը դրսեւորւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի նախագահ դառնալու առաջին իսկ օրից...

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։