Հա

Գաղափարական

25/04/2013

alt«panorama.am» - ԱՄՆ-ի Հայ Դատի գրասենեակն իր պաշտօնական կայքում նոր «Ո՞վ է Ալիեւը» էջ է բացել: «Իլհամ Ալիեւը Ադրբեջանի բռնապետ նախագահն է: Չնայած նրա համեստ աշխատավարձին՝ նա միլիարդաւոր դոլարների է տիրապետում, հսկայական միջոցներ ունի արտերկրում, ակտիւօրէն լաբբինգ է իրականացնում օտարերկրեայ պետութիւններում, վերահսկում Ադրբեջանի տնտեսութեան մեծ մասը, իսկ Ադրբեջանը մի երկիր է, որը դեռ տառապում է աղքատութեան պատճառով:

Ալիեւը տարեկան երեք մլրդ. դոլար ծախսել է զինամթերքի ձեռքբերման վրայ, նա հակահայկական ատելութիւն է հրահրում, յարձակում գործում խաղաղ ցուցարարների վրայ եւ մշտապէս սպառնում, որ հարեւան Լեռնային Ղարաբաղում պատերազմ կը վերսկսի:
2012 թ. Օբաման եւ աշխարհի այլ նախագահներ քննադատեցին Ալիեւի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, գովաբանումը, ով դատապարտւել էր Հունգարիայի դատարանի կողմից ՆԱՏՕ-ի «Համագործակցութիւն՝ յանուն խաղաղութեան» սեմինարի ժամանակ հային կացնով սպանելու համար:
2012 թ. յունիսին Ալիեւի կառավարութիւնը սպառնացել էր կրակ բացել ԼՂՀ-ի օդանաւակայանից մեկնող քաղաքացիական ինքնաթիռների վրայ:
2013 թ. Ալիեւը ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին զրկեց պետական պարգեւից եւ թոշակից, նրա բարեկամներին ազատեցին պետական պաշտօններից, քանի որ վերջինս իր վէպում կարեկցանքով էր վերաբերւել հայերին:
2013 թ. Բաքւում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մոռնինգստարը քննադատել էր Ալիեւի այլախոհների նկատմամբ հետապնդումները, հրապարակայնօրէն կոչ արել՝ յարգել խաղաղ ցոյցի իրաւունքը, ապահովել օրէնքի գերակայութիւնն ու հասարակութեան հետ երկխօսութիւնը»,- նշւած է էջում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։