Հա

Գաղափարական

30/01/2019 - 11:30

Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան օրն է

Այսօր Արցախի հերոս, դաշնակցական Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան օրն է:

«alikonline.ir» - Այսօր Արցախի հերոս, դաշնակցական Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան օրն է:

Պետրոս Ղեւոնդեանը ծնւել է 1964 թւականի յունւարի 30-ին, ՀԽՍՀ Նայիրիի շրջանի Պռօշեան գիւղում։ Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռօշեանի կամաւորական ջոկատի փոխհրամանատարը։ 1990-1994 թթ. մասնակացել է ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին։ Իր հրամանատարութեամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումեանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնեակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական յենակէտերի ոչնչացման ռազմագործողութեանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախութիւն ու հերոսութիւն։

Զոհւել է 1994 թւականի փետրւարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրաւոր զինակցին օգնութիւն ցոյց տալու ժամանակ։

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անւանակոչւել Պռօշեանի եւ Եղեգնուտի միջնակարգ դպրոցները։ 2007 թւականին նրա հարազատ ֆակուլտետում բացւեց Պետրոս Ղեւոնդեան անունը կրող լսարան։ 2010 թւականի ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գիւղի միջնակարգ դպրոցը անւանակոչւել է Պետրոս Ղեւոնդեանի անւամբ։ 1996 թւականին յետմահու ԼՂՀ-ի կողմից պարգեւատրւել է «Մարտական խաչ» շքանշանով, 2000-ին` Արցախի հերոս կոչմամբ:

Յարակից լուրեր

  • Պետրոս (Պետօ) Ղեւոնդեան (1964-1994). Յաղթանակի կարեւորագոյն պայմանը անմնացորդ նւիրումն է, ազնիւ ու վճռական պայքարը
    Պետրոս (Պետօ) Ղեւոնդեան (1964-1994). Յաղթանակի կարեւորագոյն պայմանը անմնացորդ նւիրումն է, ազնիւ ու վճռական պայքարը

    «Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով». Ղարաբաղեան շարժման երրորդ տարին էր: Կարծես պատմութեան գիրկն էին անցնում այն փոթորկայոյզ օրերը, երբ հրապարակները ալեկոծող ծով բազմութիւնը միահամուռ ձեռք բերեց «Ղարաբաղ», «Միացում» բառերը:

  • Պետրոս (Պետօ) Ղեւոնդեան (1964-1994). Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով
    Պետրոս (Պետօ) Ղեւոնդեան (1964-1994). Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով

    «Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով». Ղարաբաղեան շարժման երրորդ տարին էր: Կարծես պատմութեան գիրկն էին անցնում այն փոթորկայոյզ օրերը, երբ հրապարակները ալեկոծող ծով բազմութիւնը միահամուռ ձեռք բերեց «Ղարաբաղ», «Միացում» բառերը:

  • Խոնարհ հերոսներ
    Խոնարհ հերոսներ

    Վիգէն Սամուէլի Գրիգորեան՝ ծնւել է 1951 թ. օգոստոսի 8-ին Հադրութի շրջանի Տող գիւղում։ Գիւղի միջնակարգ դպրոցն աւարտելուց յետոյ, 1972 թւականին աւարտել է Բաքւի պետական մանկավարժական համալսարանը:

    Մարտիկ Արշակի Շահնազարեան՝ ծնւել է 1960 թւականին Շամխորի շրջանի Բարսում գիւղում: 1969 թւականին մշտական բնակութեան են տեղափոխւել Նաիրիի շրջանի Նոր Երզնկա գիւղ: 1980-82-ին ծառայել խորհրդային բանակում:

  • Պետրոս Ղեւոնդեան (Պետօ) (1964 - 1994)
    Պետրոս Ղեւոնդեան (Պետօ) (1964 - 1994)

    Պետրոս Ղեւոնդեանը, նոյն ինքը՝ Պետօն, ծնւել է 1964 թւականին՝ Պռօշեան աւանում: Համագիւղացի այլ երիտասարդների հետ 1990 թւականի մայիսին անդամագրւել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերում: Նոյն տարւայ աշնանը իր մարտական զինակիցների՝ Կարօտի, Հրաչի եւ միւս ընկերների հետ մեկնում է Շահումեանի շրջան:

  • Պետօն…
    Պետօն…

    Այսօր Արցախեան ազատամարտի հերոս, Արցախեան ազգային-ազատագրական պայքարի լաւագոյն ներկայացուցիչներից` ՀՅԴ անդամ, հրամանատար Պետոյի՝ Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան տարեդարձն է: Նա կը դառնար 53 տարեկան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։