Հա

Գաղափարական

16/02/2019 - 13:44

Արթուր Մկրտչեանը կը դառնար 60 տարեկան

Այսօր լրանում է ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի ծննդեան 60-ամեակը: Գրում է «Yerkir.am»-ը:

«alikonline.ir»- Այսօր լրանում է ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի ծննդեան 60-ամեակը: Գրում է «Yerkir.am»-ը:

Նա ծնւել է 1959 թւականին, Հադրութի շրջանի Ուխտաձոր գիւղում։

1976 թւականին աւարտելով գիւղի միջնակարգ դպրոցը, ընդունւել է Երեւանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետ։ Համալսարանն աւարտելուց յետոյ սովորել է Մոսկւայի Միկլուխօ Մակլայի անւան ազգագրութեան ինստիտուտի ասպիրանտուրայում։

1981-1983 թւականներին աշխատել է Հայաստանի ազգագրութեան պետական թանգարանում:

1986 թւականին տեղափոխւել է ծննդավայր եւ աշխատել Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրէն։ 1988 թւականին պաշտպանել է թեկնածուական թեզ եւ ստացել պատմութեան գիտութիւնների թեկնածուի աստիճան։

Արցախեան Շարժումն սկսւելուց Արթուր Մկրտչեանը դարձաւ նրա ակտիւ մասնակիցը՝ 9 հոգու թւում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին։ 1988 թւականի փետրւարի 12-ի Հադրութի հանրահաւաքից Արթուր Մկրտչեանի ուղին եղել է սրընթաց։ ՀՅԴ անդամ էր: 1992 թւականի յունւարին ընտրւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի առաջին նախագահ։

Արթուր Մկրտչեանը երկրորդ հայկական պետութիւնը ղեկավարեց ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կեանքի ուղին եւ ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագոյն պատմութեան մէջ։ Իսկ ճակատագրի ողբերգականութիւնը դարձաւ այս բոլոր տարիների ընթացքում ամենաբարդ, թերեւս ամենածանր ժամանակաշրջանի ողբերգականության խորհրդանիշը։ Արթուր Մկրտչեանի կեանքի թէլը կտրւեց 1992թ. ապրիլի 14-ին` 33 տարեկան հասակում:

Նա մէկ մարտի դաշտում էր, մեկ բանակցութիւնների սեղանի շուրջ: Երիտասարդ գործչին յաջողւում էր միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրել պատմական Արցախի խնդրին:

Օժտւած լինելով մարդկային բարձր յատկանիշներով՝ Արթուր Մկրտչեանը Արցախեան շարժման յորձանուտում յայտնւեց որպէս հանրութեան կողմից ընդունելի դէմք ու կազմակերպիչ, իսկ յետագայում նա դարձաւ ազգային խորհրդանիշ: Արթուր Մկրտչեանն Արցախեան շարժման այն առաջամարտիկներից էր, ով խորապէս տիրապետում էր ազգային արժէքներին եւ ում համար ի վերուստ պարզ էր, որ մեր ժողովրդի գոյատեւման խնդիրն անիրագործելի է առանց նրա հաւաքական ուժի եւ պայքարի:

 

Յարակից լուրեր

  • Անկեղծութեան ու խոստովանութեան պահ
    Անկեղծութեան ու խոստովանութեան պահ

    Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դ. Իշխանեանի խօսքը Ա. Մկրտչեանի 60-ամեակին նւիրւած միջոցառմանը:

  • Արթուր Մկրտչեանը պէտք է համալրի Արցախի հերոսների շարքը
    Արթուր Մկրտչեանը պէտք է համալրի Արցախի հերոսների շարքը

    Սաղաթելեան. «Արթուր Մկրտչեանի դերակատարութիւնը Արցախի նորանկախ պետականութեան մէջ այն ժամանակւայ քաղաքական իրավիճակում եղել է բացառիկ»:

  • Յարգանքի տուրք`Արթուր Մկրտչեանի յիշատակին
    Յարգանքի տուրք`Արթուր Մկրտչեանի յիշատակին

    Փետրւարի 16-ին լրացել էր Արթուր Մկրտչեանի ծննդեան 60-ամեակը: ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահի 60-ամեակին նւիրւած մի շարք միջոցառումներ կայանալու են այսօր՝ փետրւարի 18-ին:

  • Աղքատութիւնը գիւղացու գլխում է, իսկ խե՞լքը…
    Աղքատութիւնը գիւղացու գլխում է, իսկ խե՞լքը…

     Վերջին ամիսներին մեր երկիրը ոչ միայն անորոշ, այլեւ քաղաքական բուռն օրեր է ապրում: Կարծես թէ պետական կեանքը եռում է, անսպասելի լուրերի, քաղաքական ու հասարակական ակտիւ անցուդարձերի պակաս չի զգացւում, եւ թւում է՝ այս բուռն մթնոլորտում  ինչ-որ նոր բան պիտի ծնւի, բայց ապարդիւն…Վերջին մէկ-երկու ամսում հրապարակ նետւած օրակարգերը եղել են հիմնականում անկարեւոր ու շինծու, իսկ այն ինչին արժեր սպասել, նոյնպէս եղաւ անպտուղ: Խօսքն, անշուշտ, կառավարութեան ծրագրի մասին է, այն ծրագրի, որի մասին ասւում էր, թէ պիտի լինի յեղափոխական ու տնտեսական թռիչք ապահովող: Պարզւեց, որ այստեղ ոչ մի թռիչք էլ չկայ, ոչ մտքի, ոչ թւերի, ոչ էլ երևակայութեան…Այստեղ կայ «պէտք է» եւ «անհրաժեշտ է» բառերի շռայլում, ինչն էլ, ըստ կազմողների եւ, ըստ էութեան, պիտի ապահովի այդ թռիչքը: Բայց, քանի որ, դա կասկածելի է, նախապէս որոշւած է, թէ ով է լինելու այս ծրագրի ձախողման մեղաւորը: Դէ, իհարկե, ժողովուրդը…Էլի այս խեղճ ու կրակ ժողովուրդը, որովհետեւ աղքատութիւնը ոչ թէ երկրում է կամ կառավարիչների, այլ նրանց՝ պարզ քաղաքացիների գլխում: Եւ այսպէս, ըստ վարչապետի արտայայտած մտքի, ստացւում է հետեւեալը, որ.

  • Մեր ազգային օրհներգը
    Մեր ազգային օրհներգը

    Յունւարի 29-ին լրացաւ Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի մահւան 100-րդ տարելիցը: Մարդ, ով խորհրդանշում է հայոց պետականութեան վերակերտումը, դարաւոր նիրհից մեր արթնացումը, մեր նւիրումն ազգ-հայրենիք գաղափարին: Արամը պետական գործչի իսկական կերպար է, պետականութեան գաղափարի անձնազոհ նւիրեալ ու գաղափարի մարտիկ: Նոյն օրը, զարմանալի զուգադիպութեամբ, երբ շատերը խնկարկում էին Արամի յիշատակը, համացանցում տարածում գտաւ Հայաստանի Հանրապետութեան պետական օրհներգը փոխելու թեման...

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։