Հա

Գաղափարական

09/03/2019 - 10:40

Դրօն ու Սօսէն. պատմական բացառիկ լուսանկար

Ռուբէն Շուխեանը ֆէյսբուքի իր էջում հրապարակել է Դրոյի եւ Սօսէ մայրիկի պատմական բացառիկ լուսանկարը:

«alikonline.ir» - Ռուբէն Շուխեանը ֆէյսբուքի իր էջում հրապարակել է Դրոյի եւ Սօսէ մայրիկի պատմական բացառիկ լուսանկարը:

«Պատմական բացառիկ լուսանկար. Սօսէ Մայրիկը, Արեւմտեան Հայաստանի ազգային ազատագրական պայքարի փառապանց հերոս Աղբիւր Սերոբի այրին ու հաւատարիմ զինակիցը, եւ Դրաստամատ Կանայեանը՝ Դրօն, Հայաստանի Առաջին Հանրապետութեան վերջին ռազմական նախարարը, 1947 թւական, Եգիպտոս։ Նրանց եւ Հայաստանից պարտադրւած արտագաղթաց տասնեակ հազարաւոր նւիրեալ հայորդիների պայքարը հայաստանեան նոր սերունդը հասցնելու էր իր տրամաբանական աւարտին. 1991-ին Հայաստանը կրկին դառնալու էր ազատ ու անկախ, յաղթելու էր Արցախեան պատերազմում, եւ Սօսէի ու Դրոյի մասունքներին հնարաւորութիւն էր տրւելու այսուհետ ննջելու արդէն հայրենի հողում՝ Եռաբլուրում եւ Բաշ-Ապարանում»,- գրել է Շուխեանը:

Յարակից լուրեր

  • Հայ տատիկի լուսանկարը լաւագոյններից մէկն է ճանաչւել միջազգային լուսանկարչական մրցոյթում
    Հայ տատիկի լուսանկարը լաւագոյններից մէկն է ճանաչւել միջազգային լուսանկարչական մրցոյթում

    ՌԴ Ռիազան քաղաքում անցկացւող Հնագոյն քաղաքների միջազգային համաժողովի կազմակերպիչները լուսանկարչական մրցոյթի արդիւնքներով ընտրել են լաւագոյն լուսանկարները, որոնք արւել են համաժողովի մասնակից քաղաքներում:

  • 1905 թւականի մայիսի 11. Դրօ-ն ահաբեկեց Նակաշիձէին
    1905 թւականի մայիսի 11. Դրօ-ն ահաբեկեց Նակաշիձէին

    114 տարի առաջ, ճիշտ այս օրը՝ 1905 թւականի մայիսի 11-ին, Բաքւի կենտրոնական հրամապարակներից՝ Պարապետի վրայ, ահաբեկւեց հայ-թաթարական կռիւների սադրիչ, թաթարների աջակից, հայատեաց գեներալ-գուբերնատոր (նահանգապետ) Նակաշիձէին:

  • Դրաստամատ (ԴՐՕ) Կանայեան, 1884-1956. Յանդուգն եւ անվեհեր ազատամարտիկի «հաստաբուն կաղնին»
    Դրաստամատ (ԴՐՕ) Կանայեան, 1884-1956. Յանդուգն եւ անվեհեր ազատամարտիկի «հաստաբուն կաղնին»

    Մարտ 8-ի այս օրը, դաշնակցական մամուլը հայաշխարհին գուժեց, որ «Տապալեցաւ հաստաբուն կաղնին»։ Իր գործը անաւարտ թողած՝ հայոց աշխարհէն հեռացաւ յանդուգն եւ անվեհեր Ազատամարտիկի բացառիկ մարմնաւորումը՝ ԴՐՕ։

  • Դրօ՝ Դաշնակցութեան աննկուն կամքը - «Ա՜խ, մի անգամ տեսնեմ Էրկիրը...»
    Դրօ՝ Դաշնակցութեան աննկուն կամքը - «Ա՜խ, մի անգամ տեսնեմ Էրկիրը...»

    63 տարի առաջ, 1956-ի մարտի 8-ին, իր աչքերը յաւիտենապէս փակեց հայ ժողովուրդի աներկիւղ մարտիկը եւ Հ. Յ. Դաշնակցութեան յանդգնութիւնը մարմնաւորող Դրոն՝ Դրաստամատ Կանայեանը։ Ան մահացաւ հայրենիքէն հեռու, սակայն միշտ հայրենիքը իր սրտին, մտքին եւ երակներուն մէջ։ Իր վերջին խօսքը եղաւ, «Ա՜խ, մի անգամ տեսնեմ Էրկիրը...»։

  • Ուսուցիչներու պատգամը
    Ուսուցիչներու պատգամը

    Լեւոն Շանթին մահը կորուստի անդարմանելի զգացում մը ձգեր էր իր ետին: Քանի մը տարի առաջ մահացած էր Նիկոլ Աղբալեանը, եւ Ճեմարանի ընտանիքը հազիւ կրցեր էր ընդունիլ անոր անդարձ բացակայութիւնը: Զայն ընդուներ էր ափսոսանքով, քանի որ այժմ օրերը շատ աւելի գեղեցիկ էին դպրոցին համար, քան երբեւէ եղած էին, երբ տակաւին ողջ էր Աղբալեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։