Հա

Գաղափարական

11/04/2019 - 12:40

ՁՕՆ

ՏՂԵՐՔ, քաղցր, սիրուն իմ ընկերներ,

    անկեղծ ասած ամաչում եմ,

    էլ չեմ կարող ՁԵՐ փոխարէն ապրել,

    էլ չեմ ուզում կռիւ լինի,

    որ դուք կրկին չզոհւէք:

ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԵԱՆ

 

ՏՂԵՐՔ, քաղցր, սիրուն իմ ընկերներ,

           անկեղծ ասած ամաչում եմ,

           էլ չեմ կարող ՁԵՐ փոխարէն ապրել,

           էլ չեմ ուզում կռիւ լինի,

           որ դուք կրկին չզոհւէք:

Ախ, քո երգած անուշ ձայնին

           կարօտել եմ` Կարօտ ջան:

Վճռական քո պատկերը

           պակասել է Պետօ ջան:

Փշալարեր մաքուր ձեռքով

           պատառոտող Թաթուլ ջան:

Արդէն ուշ է, իմաստ չունի

           կատակելու Տուդուլ ջան-

           մի քանդակիր Դաշնակցութեան ծրագիրը

           եւ պապական «բեռդանգան» իմ ձեռքին:

Գիրքս քեզ հետ զոհւեց մարտում-

           լաւ ընկեր էր`չէ՞ Վարդան ջան:

Քո մարտնչած տեղերում,

           Դուշման Վարդան ջան,

           ծաղիկներն են խոնարհւել:

ՁԵՐ ծնւած տեղերում, տղերք,

           թողել էք նշանի մատանի,

           ՁԵՐ ապրած վայրերում`տղերք-

           աղջիկները պարում են «գորանի»,

           ՁԵՐ կռւած տեղերին`տղերք,

           կակաչները տալիս են երանի...

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։