Հա

Գաղափարական

14/04/2019 - 09:40

«Հայրենիքի համար մարտնչելը՝ ճակատագրի պարգեւ է». Էռնեստ Շեկեան

58 տարեկան հասակում մահացել է ազատամարտիկ, Արցախի Հանրապետութեան մարտական երկրորդ աստիճանի խաչի ասպետ, ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի կրակային դասակի հրամանատար Էռնեստ Շեկեանը

«alikonline.ir» - 58 տարեկան հասակում մահացել է ազատամարտիկ, Արցախի Հանրապետութեան մարտական երկրորդ աստիճանի խաչի ասպետ, ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի կրակային դասակի հրամանատար Էռնեստ Շեկեանը: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Ազատամարտին իր մասնակցութիւնը սկսել է դեռ 89-90 թւականներին՝ զէնքի եւ զինամթերքի տեղափոխումից Շահումեանի եւ Մարտակերտի շրջաններ։ Անդամակցելով Դաշնակցութեանը՝ ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակում ստանձնում է կրակային դասակի հրամանատարութիւնը։ Զօրամիաւորման կազմում անցնում է արցախեան գրեթէ բոլոր թէժ ճակատներով։ 1992-1994 թւերին մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի, Աղդամի, Քարվաճառի եւ այլ շրջանների ազատագրական եւ պաշտպանական մարտերին:

Զինադարդարից յետոյ էլ դառնում է Արցախի պաշտպանութեան բանակի սպայ՝ մինչեւ առողջական խնդիրների պատճառով զօրացրումը։ Բայց սիրտն արդէն մնացել էր Արցախում։ Այդտեղ էլ հաստատւում է բնակութեան։ Նրա համոզմամբ՝ Հայրենիքի համար մարտնչելու հնարաւորութիւնը ճակատագրի պարգեւ է: Ասում էր «դեռ Հայրենիք ձեռք չեմ բերել»՝ ակնարկելով Միացեալ Հայաստանի ազատագրութեան պայքարի շարունակումը։

Յարակից լուրեր

  • Ընկեր Վահանին յիշելիս
    Ընկեր Վահանին յիշելիս

    Ծնունդդ շնորհաւոր ընկեր Վահան, քեզ անսահման շատ ենք կարօտում:

  • Մեր հիմնական առաջնահերթութիւներից է, որ Արցախը զերծ մնայ որեւէ ցնցումներից
    Մեր հիմնական առաջնահերթութիւներից է, որ Արցախը զերծ մնայ որեւէ ցնցումներից

    Վերջերս «Երկիր Մեդիա» հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանն անդրադարձել է նաեւ Արցախում կայանալիք նախագահական եւ ԱԺ ընտրութիւններին:

    Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրոյցից մի հատւած.

  • Ո՞վ է կորցրել Համահայկական օրակարգը
    Ո՞վ է կորցրել Համահայկական օրակարգը

    Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ձախէն եւ աջէն խօսում են Համահայկական օրակարգի մասին։ Ըստ հայկական սովորութեան, այս հարցը եւս վերածուել է լոզունգի։ Այսօր մենք չունենք այն ղեկավար սերունդը, որ ատակ է պատկերացնել, տեսլականացնել, ծրագրել եւ պահանջուած աշխատանքի միջոցներն ու ճանապարհը ներկայացնել ժողովրդին։

  • Խմբագրական. Համահայկական օրակարգի փոխլրացուցիչ ենթակէտերը
    Խմբագրական. Համահայկական օրակարգի փոխլրացուցիչ ենթակէտերը

    Համահայկական օրակարգի ձեւաւորման հրամայականին շուրջ ակնկալելի է, որ ծաւալին հրապարակային քննարկումներ: Օրակարգի կէտերը բնականաբար կ՛ըլլան գերակայ ուղղութիւններ եւ օրինաչափօրէն հետզհետէ Հայաստանի եւ Արցախի հանրապետութեանց կարեւորագոյն խնդիրներուն կը միացնեն համասփիւռքեան-համահայկական հիմնահարցեր: Թէ՛ օրակարգի ձեւաւորման եւ թէ՛ օրակարգի կէտերու կատարողականութեան գործիքակազմերու կամ կառուցակարգային խնդիրներու մասին վստահաբար թափ կը հաւաքեն կազմակերպելի խորհրդակցութիւնները:

  • «Պատճառը բանակցային գործընթացի, հանդիպումների ոչ արդիւնաւէտ լինելն է». փորձագէտը՝ վերջին օրերին ՀՀ-Ադրբեջան սահմանին հակառակորդի կրակոցի արդիւնքում ՀՀ ԶՈւ-ի կորստի եւ 3 վիրաւորի մասին
    «Պատճառը բանակցային գործընթացի, հանդիպումների ոչ արդիւնաւէտ լինելն է». փորձագէտը՝ վերջին օրերին ՀՀ-Ադրբեջան սահմանին հակառակորդի կրակոցի արդիւնքում ՀՀ ԶՈւ-ի կորստի եւ 3 վիրաւորի մասին

    Օգոստոսի 13-ին, Հայաստանի սահմանին հակառակորդի կողմից արձակւած կրակոցի հետեւանքով պայմանագրային զինծառայող է վիրաւորւել. վերջին 20 օրերի ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին հակառակորդի կրակի հետեւանքով ՀՀ ԶՈւ-ն ունեցել է մէկ կորուստ, եւ գրանցւել է վիրաւորման երկու դէպք: Հայաստանի սահմանին հակառակորդի կողմից լարւածութեան մեծացման պատճառների, դրա հետեւանքների մասին Tert.am-ը զրուցել է ռազմական փորձագէտ, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարեանի հետ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։