Հա

Գաղափարական

30/04/2019 - 11:20

«Գետաշէնը կը դատարկւի միայն իմ դիակի վրայով». Թաթուլ Կրպէյեան

1991 թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի հիւսիսային շրջաններում աւելի էր սրւում պատերազմական իրադրութիւնը: 1991թ. ապրիլին խորհրդային եւ ադրբեջանական իշխանութիւններն այդ ուղղութեամբ ռազմական գործողութիւն սկսելու որոշում ընդունեցին:

1991 թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի հիւսիսային շրջաններում աւելի էր սրւում պատերազմական իրադրութիւնը: 1991թ. ապրիլին խորհրդային եւ ադրբեջանական իշխանութիւններն այդ ուղղութեամբ ռազմական գործողութիւն սկսելու որոշում ընդունեցին:

Մոսկւայում ստեղծւած մարդու իրաւունքների «Մեմորիալ» կենտրոնը վերականգնել է այդ օրերի իրադարձութիւնները: 1991 թ. ապրիլի 30-ին Չորրորդ բանակը, իսկ քիչ աւելի ուշ` ադրբեջանական ՕՄՕՆ-ը յարձակւեցին Շահումեանին մօտ գտնւող Գետաշէնի վրայ: Ադրբեջանցիները, յարձակւելով տեղի բնակիչների վրայ, սկսեցին թալանել նրանց տները: Մահացածների մեծ մասը 18-19 տարեկան էին:

Արցախեան պատերազմի մասնակից հերոսներից Թաթուլ Կրպէյեանը 1990 թ. սեպտեմբերից մինչեւ 1991 թ. մայիս ամիսը Հիւսիսային Արցախի Գետաշէն-Մարտունաշէն ենթաշրջանի ինքնապաշտպանութեան հրամանատարն էր:

Թաթուլը ծնւել է 1965 թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գիւղում: Տարրական եւ միջնակարգ կրթութիւնը ստացել է Թալինի տեխնիկական դպրոցում, որն աւարտել է գերազանցութեամբ: Խորհրդային Միութեան բանակում ծառայելուց յետոյ ընդունւել է ԵՊՀ պատմութեան ֆակուլտետ: Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը: Այդժամ անգամ կարեւորում էր ուսումը եւ այդ օրերին պատմութիւն էր դասաւանդում Գետաշէնի երկու դպրոցներում: Թաթուլը նաեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիաւորելուն ուղղւած «Միացում» կազմակերպութեան անդամ էր:

1990 թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ: Հիրաւի, թէժ էին մարտերը, սակայն քաջ հայորդին վայրկեան անգամ չէր մտածում հող զիջելու մասին: Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ էք վախենում մահից: Հողի համար ես հէնց հիմա պատրաստ եմ մեռնել: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնայ, Երեւանի օդանաւակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշէնը յանձնեցի: Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...»:

Վերջին անգամ, երբ գալիս է Երեւան, գնալիս ասում է հետեւեալը. «Գիտեմ, որ Երեւան այլեւս չեմ գայ, ինձ կը բերեն...»: Քաջի մահով ընկել է 1991 թ. ապրիլի 30-ին` «Օղակ» գործողութեան ժամանակ մարտական ընկերներ Սիմոն Յովհաննեէսի Աչիկգեօզեանի (Դեդ), Արթուր Միքայէլի Կարապետեանի, Վալերի Վոլոդեայի Նազարեանի, Զարզանդ Ցոլակի Դանիէլեանի հետ անհաւասար մարտում: 1996 թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագոյն՝ Ազգային հերոսի կոչման: Թաթուլը թաղւած է հայրենի Արեգ գիւղում, որը հերոսի պատւին վերանւանւել է Թաթուլ: Գիւղում կանգնեցւած է նրա տուֆակերտ յուշարձանը, որի ճարտարապետն է Տարիէլ Յակոբեանը:

Թաթուլ մարդը, զինւորը, ռազմագէտն ու պատմաբանը նաեւ գիտէր խօսել բանաստեղծի լեզւով:

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։