Հա

Գաղափարական

06/05/2019 - 13:10

Այսօր Վահէն կը դառնար 47 տարեկան

Այսօր ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր դաշնակցական բժիշկ-ազատամարտիկ Վահէ Բաղդասարեանը կը դառնար 47 տարեկան:

Այսօր ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր դաշնակցական բժիշկ-ազատամարտիկ Վահէ Բաղդասարեանը կը դառնար 47 տարեկան:

1989-ին` ուսումնառութեանը զուգընթաց` «Սասունցիներ» կամաւորական, «Եղնիկներ» պարտիզանական ջոկատների, ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի կազմերում մասնակցել է ՀՀ Մեղրիի (Նիւվադի), ԼՂՀ Ասկերանի (Հասանաբադ, Լեսնոյ), Շուշիի (Լիսագոր, Շուշի), Մարտակերտի (Սարսանգի հիդրոհանգոյց, Ջրաբերդ, Հաթերք, Տօնաշէն), Շահումեանի (Գիւլիստան, Խարխափուտ) շրջանների, Շուշի-Լաչին հատւածի ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին:

Աչքի է ընկել Մարտակերտի, Դաստակերտի ազատագրական մարտերի ժամանակ: Դաշտային շարժական հոսպիտալներում բուժօգնութիւն է ցոյց տւել վիրաւոր ազատամարտիկներին:

Զոհւել է 1993 թ. յունիսի 13-ին Մադաղիսի գործութեան ժամանակ` Դաստագիրում, 21 տարեկան հասակում:

Յետմահու պարգեւատրւել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ «Շուշիի ազատագրման համար» մեդալով: Մարտակերտի ՊՇ-ի երկու պահակակէտեր կոչւել են Վ. Բաղդասարեանի անունով («Վահէ-1», «Վահէ-2»): Ծննդավայրում` Արագածոտնի մարզի Կաքաւաձոր գիւղում կանգնեցւած է նրա յուշարձանը:

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։