Հա

Գաղափարական

01/06/2019 - 12:30

«Ես մեկնում եմ կռիւ՝ մեռնելու կամ յաղթելու, բայց՝ յաղթելու». Վարդան Բախշեան

Վարդան Բախշեանը ծնւել է 1965 թ. յունիսի 1-ին Երեւանում: Միջնակարգ կրթութիւնը ստացել է Արմաւիր քաղաքի թիւ 2 միջնակարգ (այժմ` Վարդան Բախշեանի անւան) դպրոցում: 1983 թ. ընդունւել է Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետ: 1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

Վարդան Բախշեանը ծնւել է 1965 թ. յունիսի 1-ին Երեւանում: Միջնակարգ կրթութիւնը ստացել է Արմաւիր քաղաքի թիւ 2 միջնակարգ (այժմ` Վարդան Բախշեանի անւան) դպրոցում: 1983 թ. ընդունւել է Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետ: 1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

Զօրացրւելուց յետոյ ուսումը շարունակել է համալսարանում: 1988 թ. ընդունւել է ԵՊՀ ասպիրանտուրա` միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրութեան եւ քարտեզագրութեան լաբորատորիայում: Մինչեւ Արցախի ազատամարտին մասնակցելը Վ. Բախշեանը պատրաստւում էր պաշտպանել թեկնածուական ատենախօսութիւն` «Արեւմտեան Հայաստանի վարչական բաժանումները» թեմայով:

Բայց այդ ժամանակ սկսւում են Արցախի ազատագրական մարտերը. 1988 թ. սկսւած Արցախեան շարժման ակտիւ մասնակիցներից մէկն էր Վարդան Բախշեանը: Հէնց այդ տարիներին նա մի խումբ ընկերների հետ հիմնադրում է ՀՈՒԴ-ը ` Հայ ուսանողական դաշինքը, եւ հրատարակում «Դաշինք» ուսանողական թերթը: 1989 թ. Վ. Բախշեանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատւած Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) հիմնադիրներից մէկը: 1991 թ. Աթենքում ընտրւում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչութեան անդամ:

1990 թ., ՀՅԴ ինքնապաշտպանական ջոկատների կազմում մեկնում է Արցախ: Մասնակցում է Բերդաձորի ինքնապաշտպանութեանը:

Վարդան Բախշեանի աճիւնն ամփոփւած է Եռաբլուր յուշահամալիր-պանթէոնում, եւ սրբատեղի է դարձել մատաղ սերնդի, յատկապէս` ՀՄԸՄ-ականների համար: ԼՂՀ նախագահի 1995 թ. թիւ 42 հրամանագրով Վ. Բախշեանը յետմահու պարգեւատրւել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, 1998 թ. փետրւարին յետմահու պարգեւատրւել է ԵՊՀ արծաթէ յուշամեդալով: Նրա անւամբ, բացի հարազատ դպրոցից, 2008 թւականին անւանակոչւել է նաեւ ԵՊՀ լսարաններից մէկը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։