Հա

Գաղափարական

13/06/2019 - 11:00

Շահումեանի անկումը

Շահումեանի կորուստը մեծ ողբերգութիւն է, սակայն սերունդները պիտի իմանան իրադարձութիւնների ստոյգ ընթացքը եւ այն, թէ շրջանը պատրա՞ստ էր ինքնապաշտպանութեան:

Շահումեանի կորուստը մեծ ողբերգութիւն է, սակայն սերունդները պիտի իմանան իրադարձութիւնների ստոյգ ընթացքը եւ այն, թէ շրջանը պատրա՞ստ էր ինքնապաշտպանութեան:

1992 թուականի ամառային հիմնական իրադարձութեան նախօրէին Շահումեանում էին հաւաքուել Դաշնակցութեան մարտունակ ուժերը, որոնք տեղի ջոկատների հետ միասին անձկութեամբ սպասում էին հրամանատարութեան հրահանգին սկսելու Գետաշէնի ու Մարտունաշէնի ազատագրման գործողութիւնը: Կարելի է կռահել, թէ ինչպիսի ոգեւորութիւն էր տիրում ռազմիկների շրջանում եւ որքան մեծ էր այն բնակավայրերի վերադարձման յոյսը, որոնք երբեք թուրքերին չեն պատկանել: Մի քանի ամիս առաջ ազատագրուած երեք գիւղերը լիովին պատրաստ էին ինքնապաշտպանութեան, եթէ նրանց դէմ լինէր միայն դարաւոր թշնամին եւ ոչ թէ խորհրդային բանակի ահռելի զինուժը: Շուշին, Լաչինը եւ Լաչինի շրջանը նոր էին ազատագրուել եւ հոգեցնծութեան մէջ գտնւող մարդկանց երեւակայութեան մէջ հեշտութեամբ մտապատկերւում էր ազատագրուած Գետաշէնն ու Մարտունաշէնը: Ակնկալուող այդ գործողութեան յաջողութեան պարագային հայկական ռազմական ուժերն ուղղակի արդէն նշանառութեան տակ կը պահէին մերձակայ դաշտավայրերը եւ կարող էին սպառնալ հայոց հինաւուրց քաղաք Գանձակին, որը ներկայումս դարձել էր հակահայկականութեան առաջնային ֆորտպոստը: Շատ երիտասարդներ էին երազում մասնակցել հայոց բնակավայրերի ազատագրման գործողութեանը, իսկ Կարօտ Մկրտչեանն ամբողջ Պռoշեանի առջեւ ուխտել էր տուն չվերադառնալ, մինչեւ Գետաշէնը չազատագրեն:

Շահումեանում մանրազնին մշակւած էր Գետաշէնի եւ Մարտունաշէնի ազատագրման գրոհային գործողութիւնը, ընտրուած էին մասնակիցներն ու հրամանատարները, որոշուած էին յարձակման ուղղութիւնները: Գործողութիւնն սկսելու հրամանը, սակայն, ձգձգւում էր, եւ անհամբերութիւնից նեղւում էին ազատամարտիկները: Նրանց համար պարզաբանուած չէր տարածաշրջանում դերակատար երկրների նկրտումները եւ չգիտէին, թէ հակառակորդը ինչ է պատրաստւոմ անել: Արցախեան բարձրագոյն հրամանատարութիւնը բաւարար տեղեկատւութիւն ունէ՞ր հակառակորդի մօտ կատարուող տեղաշարժերից, դրա մասին միայն կռահումներ կարող ենք անել:

Յունիսի 1-ին ադրբեջանական Շեֆեկ ռազմակայանից վերսկսուել էր Շահումեանի շրջանի Կարաչինար գիւղի հրետակոծումը. գիւղի վրայ արձակուել էր 120 հրթիռ…

Ստացւում էին տեղեկութիւններ այն մասին, որ հակառակորդը կուտակւում է Էրքէջ եւ Բուզլուխ գիւղերի շրջակայքում…

...Յունիսի 12-ին ամփոփւում են հետախուզական տուեալները (մեր կողմից) «Գետաշէն» գործողութիւնն սկսելու համար: Եւ ի վերջոյ, երբ յստակ էր, թէ երբ են սկսելու գործողութիւնը, թշնամին կանխում է մեզ եւ ինքն է առաջինն անցնում լայնածաւալ յարձակման` տրամադրութեան տակ ունենալով հսկայական զինուժ, մարդուժ եւ տեխնիկա:

Իրադարձութեան վերաբերեալ ԳԽի կազմած Շահումեանի յանձնման պատճառները հետաքննող յանձնաժողովի նիստին հանդէս է եկել Շահէն Մեղրեանը: Շատերի հետ ենք առիթ ունեցել զրուցելու Շահումեանի անկման մասին եւ այլեւայլ կարծիքներ, տեսակէտներ են արտայայտուել եւ նոյնիսկ վերլուծ ական յօդուածներ են գրուել, սակայն խնդիրն ու համապատկերը Շահէն Մեղրեանից աւելի խորը եւ ամբողջական ոչ մէկն է պատկերացրել եւ ներկայացրել:

Յունիսի 9-ին եւ 11-ին եօթ հոգուց կազմուած մեր հետախուզական խումբը մտել է Գետաշէն եւ հետախուզել այդ ամբողջ շրջանը` առաջիկայ գործողութիւնն անցկացնելու համար: Ոչ մի արտակարգ փոփոխութիւն թուրքերի դիրքերում եւ նրանց ուժերում չի նկատուել: Նոյն ամսուայ 12-ին նշանակուած էր արդէն վերջին պատրաստութիւնը Գետաշէնի ազատագրման գործողութիւնն սկսելու: Եւ այդ վերջին նախապատրաստութեան ստուգման համար հաւաքուեցին ռազմական խորհրդի անդամները եւ ջոկատների հրամանատարները:

Նախորդ օրերի հետախուզութիւնն, ասացինք արտակարգ ոչ մի բան չէր յատնաբերել, բայց երեկոյեան ժամը 21.00-ին, երբ արդէն Վլադիմիր Կարապետեանը վերադարձել էր եւ Մեղրեանի հետ միասին գտնւում էր շտաբում, ստացան առաջին ահազանգը, որ Գետաշէնի կողմից բաւականին երկար շարասիւն է գալիս եւ, հաւանաբար, տանկեր էլ կան: 15 րոպէ յետոյ երկրորդ ազդանշանն ստացան Էրքէջից, որ Գիւրզալար գիւղի ձորից դէպի Թոդան է բարձրանում արդէն ստոյգ տանկերի շարասիւն: Քիչ անց այդպիսի տեղեկութիւն ստացան Թալիշից, որ Ինջի գետի մօտակայքում մօտ քսան միաւոր տեխնիկա է կանգնած դէպի մեր պահակակէտերի ուղղութեամբ, ի միջի այլոց Թալիշի ինֆորմացիան ստացան Մարտակերտի ռազմական շտաբի միջոցով: Ստանալով այդպիսի տեղեկութիւններ, իսկոյն բոլորին ոտքի հանեցին եւ տուեցին թիւ մէկ հրամանը, պաշտպանական մարտեր մղելու համար: Վաղ առաւօտեան թուրքերն անցան յարձակման:Երեկոյեան ժամը 9:00-ից մինչեւ առաւօտեան ժամը 5:10.-ը` այքան ժամանակ են ունեցել որեւէ բան ձեռնարկելու համար: Գանձակում տեղադրուած խորհրդային Չորրորդ բանակի Երկրորդ դիւիզիանփաստօրէն անցել էր թուրքերի տրամադրութեան տակ: Մինչ այդ էլ` Ռուսաստանի Դաշնութիւնից Ադրբեջանին էին յանձնել հարիւրաւոր տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, հրանօթային համակարգեր եւ ականանետեր, մեծաթիւ «Գրադ» կայանքներ, ռազմական ուղղաթիռներ, ռմբակոծիչներ, ՄիԳ տեսակի ռազմական ինքնաթիռներ, տասնեակ հազարաւոր ինքնաձիգներ, գնդացիրներ եւ այլն: Նրանք ոչ միայն զինուժ են ձեռք բերել, այլեւ բարձ րակարգ ռազմագէտ մասնագէտներ, գրոհային հրամանատարներ եւ տեխնիկան գործադրողներ, այսինքն` բարձրակարգ անձնակազմ: Արցախին առանձնակի մեծ չափերով վնաս հասցրին այսպէս կոչուած սլաւոն օդաչուները երկնքից եւ դիպուկահարները, հրասայլորդներն ու հրետանաւորները` երկրի վրայ: Սլաւոնգառացի նշանակում է ուղղափառ, սակայն խորհրդային զօրքի մէջ ուղղափառութիւնից նշոյլներ չեն մնացել, այլապէս 20-րդ դարավերջին այս էլ երկրորդ անգամ Հայաստանին ու հայութեանը` իրենց «ռազմավարական դաշնակցին» չէին կանգնեցնի կործանման եզրին: Առաջին անգամ նրանք արհեստական երկրաշարժով հողին հաւասարեցրին Հայաստանի մի քանի մարզեր եւ խլեցին մի քանի տասնեակ հազար (եթէ ոչ աւելի) մարդկանց կեանք, էլ աւելի մեծ թւով դարձնելով հաշմանդամներ, անբուժելի հիւանդներ:

Չմոռանանք Առաջին Աշխարհամարտի աւարտական շրջանը, երբ պարտութիւն կրած թշնամին` Արեւելքի ոստիկանը շունչը փչելու վրայ էր եւ Ռուսաստանն իր զօրքերը հանեց ռազմաճակատից եւ պատերազմում անասելի կորուստներ կրած հայ զօրքերն այլեւս անկարող էին փակել հսկայական ռազմաճակատը: Այնպէս որ պիտի հաւատալ միայն Աստծուն եւ ոչ թէ մարդուն եւ յատկապէս նոր ժամանակաշրջանի պետութիւններին: Ինչեւէ, օգտագործելով նաեւ ռուսական բանակի ռազմավարութեան եւ մարտավարութեան ամբողջ զինանոցը, թուրքերը յարձակման անցան` առաջապահ ունենալով հէնց սլաւոն ռազմիկներին:

Պատմական ակնարկներից էլ տեսանք, որ հայերս հազուադէպ ենք մենակ, դէմ առ դէմ առճակատուել մեր թշնամուն. մենք միշտ ունեցել ենք յաճախ մէկից աւելի հակառակորդներ, եւ սա մեր տարածաշրջանի բնոյթից է բխում:

Ցաւօք, այս անգամ մեր դէմ էին նաեւ մեր «դարաւոր բարեկամները», որոնց դէմ կռուելը կապուած էր հոգեբանական բարդոյթների յաղթահարման հետ: Շահումեանի հրամանատարութիւնն, ինչպէս արդէն նշել ենք, բնականաբար չէր ուզում ռուսների հետ խնդիր ունենալ եւ մինչ 92-ի յունիսը միշտ հրահանգներ է տուել սլաւոններին թշնամու տեղ չդնել եւ չկռուել նրանց դէմ: ժամանակաշրջանի բարդութիւնը դրդել էր խորհրդային զօրքի ռուս զինուորին կռուելու իր բնական եւ յաւէրժական դաշնակցի դէմ եւ ջուր լցնելու նաեւ Ռուսաստանի հակառակորդ միջազգային ուժերի ջրաղացին, որոնք այս պարագային գործում էին Հոբլի նախագծած ծրագրով: Ցաւօք, խորհրդային բանակի այդ ձախաւէր գիծը շարունակուեց այնքան ակնյայտ կերպով, որ Ռուսաստանի ԳԽ պատգամաւոր Անատոլի Շաբադը 1992 թուականի յունուարի 17-ին ելոյթ ունենալով հայկական հեռուստատեսութեամբ, դառնացած եւ զարմացած ասում է. «Ամբողջ Ղարաբաղն է յարձակման ենթարկւում, բայց Շահումեանի դէմ, իմ կարծիքով, գործում է խորհրդային բանակը»: Իրար միացած եւ մեր դէմ ելած հակառակորդների մարդուժի եւ ռազմուժի անհամեմատ մեծութեանը գումարւում էր ուժեղի հոգեբանական գերազանցութիւնը դեռեւս լիովին չկազմակերպուած հայոց բանակի համեմատ:

Յունիսի 13-ին հակառակորդը յարձակւում է 25-րդ, 29-րդ, 16-րդ հենակէտերի վրայ... Օգնութիւն են խնդրում Հայ Պարիսը, 16-րդ հենակէտը... Հակառակորդը գրաւում է Էրքէջի հակակարկտային բարձունքները… Նոյն օրը, ժամը 8.00-ին սկսւում է օդային յարձակումը շրջկենտրոնի եւ Բուզլուխի վրայ: Ժամը 16-ին հրաւիրւում է ինքնապաշտպանութեան խորհրդի կարճ խորհրդակցութիւն, որը որոշում է` որքան հնարաւոր է բնակիչների անվնաս դուրս բերումը ռազմական գործողութիւնների գօտուց: Այլ հնարաւորութիւն չկար եւ ժողովուրդը կարող էր պարզապէս վերածումը կրաւորական նահատակութեան նոր օրինակի:

Ժ. 23.00-ին Շահումեանի շրջանի իրավիճակի մասին զեկուցւում է Վազգէն Սարգսեանին: Սարգսեանն ասում է, թէ տեղեակ է իրավիճակին եւ յորդորում է սպասել մինչեւ առաւօտ, մինչ օգնութիւն լինի ԼՂՀից:

Մօտ 15 հազար մարդ էր հաւաքուած Գիւլիստանում: Գիշերը որոշուեց տարհանել նաեւ Վերին Շէնի բնակիչներին:

Սկսուեց նաեւ Գիւլիստանի ռմբակոծութիւնը (4.00-ին): Ժ.8.00-ից սկսուեց ողջ ժողովրդի տարհանումը (էվակուացիա)` Հաթերքի ուղղութեամբ: Ժողովրդի մէջ խուճապ էր: Վերջում դուրս եկան զինեալ ջոկատները: Օգնութիւն չեղաւ: Զրահատեխնիկան` Տանկը «Գրադ» կայանքը, զրահատանկային մեքենաները հանուեցին: Զինամթերքի պահեստները պայթեցուեցին, իսկ մի պահեստ ականապատուեց: ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեան կողմից Շահումեանի ջոկատները զինաթափուեցին: Շահումեանի շտաբը Շահէն Մեղրեանի գլխաւորությամբ որոշում է պայքարը շարունակել պարտիզանական պատերազմի եղանակով:

Նոյն օրը Երեւանում ժ. 17.00-ին ՀՅԴ հրաւիրած հանրահաւաքին քննարկւում էին ներկայ իշխանութիւնների վարած քաղաքականութեան հետեւանքները: Թշնամին գրաւել էր արդէն Կիչան, Սրխաւենդ գիւղերը: ՀՀ նախագահ Լ. Տէր-Պետրոսեանը /կամայ թէ ակամայ/ հանդէս եկաւ պաշտօնական յայտարարութեամբ, որով դատապարտեց Ադրբեջանի կատարած գործողութիւնները, համաշխարհային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրեց ԼՂՀի վրայ լայնածաւալ յարձ ակումը կանգնեցնելու եւ նոր մարդկային զոհերից ու աւերածութիւններից խուսափելու համար:

Յունիսի 14-ին «Սու-25» ինքնաթիռից քիմիական նիւթեր պարունակող ռումբեր էին նետում Շահումեանի վրայ, 10-ից աւելի մարդ թունաւորման նշաններով տեղափոխւում է հիւանդանոց: Քիմիական զէնքի գործադրումից առաւել տուժում են Բուզլուխի բնակիչները (ՀՀ, թիւ 116, 92 թ.): Նոյն օրը ադրբեջանական բանակը շարժւում եւ գրաւում է Շահումեանի շրջանի գրեթէ բոլոր գիւղերը, բացառութեամբ Գիւլիստանի…

«Գրադ» կայանքից հրթիռակոծւում են Մարտակերտի շրջանի Չայլու եւ Թալիշ գիւղերը, որտեղ կենտրոնացուած էին Շահումեանի շրջանի մեծ թուով բնակիչներ:

Մարտական խմբերը մինչեւ վերջին հնարաւորութիւնը դիմադրել են: Հրամանով նահանջել են բոլորը եւ շրջապատումից դուրս են եկել Մանաշիդում, Էրքէջում: Մանաշիդում, Բուզլուխը գրաւելուց եւ Էրքէջ մտնելուց, Հայ Պարիսը գրաւելուց յետոյ, տեղի ջոկատը, «Մեծն Տիգրան» ջոկատը եւ այնտեղ գտնուող վերինշէնցիների ջոկատը մնացել են շրջապատման մէջ: Հրամանով նրանց հանել են այնտեղից: Ոչ թէ նրանք նահանջել են, այլ դուրս են եկել հրամանով: Կարաչինարում ջոկատները կռուել են մինչեւ վերջ, մինչեւ որ բնակչութիւնը դուրս է եկել եւ նոր միայն գիշերը, մթութեան մէջ կարողացել են հեռանալ, ի հարկէ կորուստներով:

 

Աշոտ Պետրոսեանի հեղինակած «Մեծն Շահէն» գրքից

«Yerkir.am»

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Պատերազմի դիմաց տարածք գործողութիւնը եւ անոր քաղաքական բաժինը
    Ակնարկ. Պատերազմի դիմաց տարածք գործողութիւնը եւ անոր քաղաքական բաժինը

    Տաւուշի մարզի հիւսիսային հատուածին մէջ հայկական զինեալ ուժերուն իրականացուցած գործողութեան շնորհիւ 140 հեկտար տարածք ազատագրուած է եւ անցած հայկական ուժերու վերահսկողութեան տակ: Գործողութիւնը եղած է հակադարձութիւն, երբ Ազրպէյճանի սահմանապահ ծառայութեան ստորաբաժանումները փորձած են միջդիրքային տարածքին մէջ յառաջանալ եւ նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքեար» կոչուող լերան շրջակայքին մէջ:

  • Մեր հիմնական առաջնահերթութիւներից է, որ Արցախը զերծ մնայ որեւէ ցնցումներից
    Մեր հիմնական առաջնահերթութիւներից է, որ Արցախը զերծ մնայ որեւէ ցնցումներից

    Վերջերս «Երկիր Մեդիա» հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանն անդրադարձել է նաեւ Արցախում կայանալիք նախագահական եւ ԱԺ ընտրութիւններին:

    Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրոյցից մի հատւած.

  • Ո՞վ է կորցրել Համահայկական օրակարգը
    Ո՞վ է կորցրել Համահայկական օրակարգը

    Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ձախէն եւ աջէն խօսում են Համահայկական օրակարգի մասին։ Ըստ հայկական սովորութեան, այս հարցը եւս վերածուել է լոզունգի։ Այսօր մենք չունենք այն ղեկավար սերունդը, որ ատակ է պատկերացնել, տեսլականացնել, ծրագրել եւ պահանջուած աշխատանքի միջոցներն ու ճանապարհը ներկայացնել ժողովրդին։

  • Խմբագրական. Համահայկական օրակարգի փոխլրացուցիչ ենթակէտերը
    Խմբագրական. Համահայկական օրակարգի փոխլրացուցիչ ենթակէտերը

    Համահայկական օրակարգի ձեւաւորման հրամայականին շուրջ ակնկալելի է, որ ծաւալին հրապարակային քննարկումներ: Օրակարգի կէտերը բնականաբար կ՛ըլլան գերակայ ուղղութիւններ եւ օրինաչափօրէն հետզհետէ Հայաստանի եւ Արցախի հանրապետութեանց կարեւորագոյն խնդիրներուն կը միացնեն համասփիւռքեան-համահայկական հիմնահարցեր: Թէ՛ օրակարգի ձեւաւորման եւ թէ՛ օրակարգի կէտերու կատարողականութեան գործիքակազմերու կամ կառուցակարգային խնդիրներու մասին վստահաբար թափ կը հաւաքեն կազմակերպելի խորհրդակցութիւնները:

  • «Պատճառը բանակցային գործընթացի, հանդիպումների ոչ արդիւնաւէտ լինելն է». փորձագէտը՝ վերջին օրերին ՀՀ-Ադրբեջան սահմանին հակառակորդի կրակոցի արդիւնքում ՀՀ ԶՈւ-ի կորստի եւ 3 վիրաւորի մասին
    «Պատճառը բանակցային գործընթացի, հանդիպումների ոչ արդիւնաւէտ լինելն է». փորձագէտը՝ վերջին օրերին ՀՀ-Ադրբեջան սահմանին հակառակորդի կրակոցի արդիւնքում ՀՀ ԶՈւ-ի կորստի եւ 3 վիրաւորի մասին

    Օգոստոսի 13-ին, Հայաստանի սահմանին հակառակորդի կողմից արձակւած կրակոցի հետեւանքով պայմանագրային զինծառայող է վիրաւորւել. վերջին 20 օրերի ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին հակառակորդի կրակի հետեւանքով ՀՀ ԶՈւ-ն ունեցել է մէկ կորուստ, եւ գրանցւել է վիրաւորման երկու դէպք: Հայաստանի սահմանին հակառակորդի կողմից լարւածութեան մեծացման պատճառների, դրա հետեւանքների մասին Tert.am-ը զրուցել է ռազմական փորձագէտ, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարեանի հետ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։