Հա

Գաղափարական

18/06/2019 - 10:40

Ռուսաստանի Էներգետիկայի նախարար. «Վճռակամ ենք զարգացնել յարաբերութիւններն Իրանի հետ»

Ռուսաստանը եւ Իրանը լաւ գործընկերներ ու հարեւաններ են: Այս մասին Իրան-Ռուսաստան համատեղ յանձնաժողովի 15-րդ նիստի մասնակիցների համար, Սպահանի Չեհելսոթուն այգում կազմակերպւած ընթրիք-երեկոյի ժամանակ յայտարարել է Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«alikonline.ir» - Ռուսաստանը եւ Իրանը լաւ գործընկերներ ու հարեւաններ են: Այս մասին Իրան-Ռուսաստան համատեղ յանձնաժողովի 15-րդ նիստի մասնակիցների համար, Սպահանի Չեհելսոթուն այգում կազմակերպւած ընթրիք-երեկոյի ժամանակ յայտարարել է Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ շեշտելով. «Կողմերը ցանկանում են առաւել խորացնել երկկողմ համագործակցութիւնը»: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նովակը վստահեցրել է, որ նիստի անցկացումը պատմական Սպահան քաղաքում տնտեսական համագործակցութեան ընդլայնումից բացի, կը նպաստի նաեւ կողմերի միջեւ մշակութային կապերի զարգացմանը:

Նա ողջունել եւ շնորհակալութիւն է յայտնել Իրանի Էներգետիկայի նախարարութեանը, Իրան-Ռուսաստան համատեղ յանձնաժողովի նախագահութեանը եւ Սպահանի քաղաքապետին խորհրդաժողովի կազմակերպման եւ ռուսական 120 հոգանոց պատւիրակութեանը հիւրընկալելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։