Հա

Գաղափարական

27/07/2019 - 08:59

Լիսբոն 5` արդարութեան մարտիկներ

«Քանի որ հայ ծնած եմ, ժամանակ չունիմ անհատական կեանքիս մասին մտածելու: Եթէ դատունեցող ժողովուրդի մը զաւակը չըլլայի, այդ պարագային կը մտածէի վայելքներու մասին»

«Քանի որ հայ ծնած եմ, ժամանակ չունիմ անհատական կեանքիս մասին մտածելու: Եթէ դատունեցող ժողովուրդի մը զաւակը չըլլայի, այդ պարագային կը մտածէի վայելքներու մասին»

Արա Քրջլեան

«Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետեւ հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ այս գործողութեամբ: Հիմա մեր ապրած կեանքը իսկապէս որ կեանքէ զատ՝ ամէն ինչի կը նմանի: Կ՚ապրինք ուրիշին տիրապետութեան տակ, ուրիշին խամաճիկներն ենք»

Սիմոն Եահնիեան

«Ինչպէս որ կըսէ երգը. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: Այո՛, մենքխենթեր ենք, բայց չակերտեալ խենթեր։ Եկէ՛ք, միացէ՛ք մեզի։ Կը հաւատամ, որ կը տիրանանքմեր հայրենիքին»

Սարգիս Աբրահամեան

«Ես բնական մահով պիտի չմեռնիմ. զոհը պիտի չըլլամ ճակատագրի խաղերուն: Ես Հայ Դատի զինուոր եմ. կեանքս պիտի զոհեմ այդ ճամբուն վրայ»

Վաչէ Տաղլեան

«Մենք առաջինները չենք, որ կը քալենք, մեզմէ առաջ շատեր քալած են եւ կը յուսամ, որ մեզմէ աւելի լաւերն ալ պիտի գան, մեզմէ աւելի գործեր պիտի ընեն»։

Սեդրակ Աճեմեան

Այսօր՝ յուլիսի 27-ին, լրանում է Լիսբոնի 5 հերոսների անձնազոհութսան 36-րդ տարելիցը

Աշխարհի ուշադրութիւնը Հայ Դատին սեւեռելու նպատակով 1983 թւականի յուլիսի 27-ին Հայ յեղափոխական բանակի հինգ անդամներ` Վաչէ Տաղլեանը, Սեդրակ Աճեմեանը, Սիմոն Եահնիեանը, Արա Քրջլեանը և Սարգիս Աբրահամեանը, մտան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն:

Դեսպանատան զինւորի հետ բախումի ընթացքում դռան շեմին ընկաւ նրանցից մէկը՝ 21-ամեայ Սիմոն Եահնիեանը, իսկ միւս չորսին յաջողւեց մտնել դեսպանատան տարածք եւ իրականացնել երկու պայթիւն:

«Լիսբոնի 5» տղաները իրենց անձնազոհ արարքով ապացուցեցին, որ իրենց նպատակը ամենեւին էլ ահաբեկչութիւնը չէր, այլ նւիրաբերում հայոց արդարացի դատին: Երիտասարդ տարիքում այս գործողութիւնն իրականացրած տղաներն իրենց համարձակ քայլով համաշխարհային հանրութեանը յիշեցրեցին, որ Հայոց Ցեղասպանութիւնն անհերքելի փաստ է, եւ դրա բեռը նաեւ նրանց ուսերին է: 1983 թւականի այս գործողութիւնից յետոյ բազմաթիւ երկրներ ճանաչեցին Հայոց Ցեղասպանութիւնը: Այդ գործողութիւնը ինքնաբուխ խենթութիւն կամ պարզապէս հինգ երիտասարդների ծրագիր չէր: Հայ յեղափոխական բանակի գործողութիւնը մաս էր կազմում Հայ Դատի պահանջատիրական պայքարին: Զինեալ պայքարին վերադառնալու որոշում կայացւեց, երբ բոլոր դիւանագիտական տարբերակներն արդէն սպառւել էին, սակայն այդպէս էլ ոչ մի առաջընթաց չէր գրանցւել հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու գործում:

«Թող համաշխարհային հանրային կարծիքը մեզ արկածախնդիրներ, ոճրագործներ կամ ահաբեկիչներ կոչէ: Մեր հոգը չէ: Այս անձնասպանութիւն չէ. ոչ ալ խելագարութեան արտայայտութիւն մը, այլ մեր զոհաբերումը ազատութեան խորանին:

Կեցցէ՛ ազատենչ հայ ժողովուրդը:

Կեցցէ՛ հայկական յեղափոխութիւնը»,- այս տողերն են եղել հինգ հերոսների վերջին խօսքերը:

Հերոս որդիներ ծնած ծնողները հետագայում պիտի ասէին.

«Ա՜խ, որքան յուզուեցայ, երբ Սագոյին ընկերները մէկ առ մէկ ձեռքս սեղմելով կ՛ըսէին. «Տարոսը մեզի, մայրի՜կ. Մենք ալ պիտի հետեւինք մեր հերոսներու ն օրինակին»»:

Սարգիս Աբրահամեանի մայրը՝ Մարի Աբրահամեան

«Ես հպարտ եմ, որ առանց գիտնալու հերոս մը մեծցուցի, բայց կը վաւիմ, որ շատ զաւակներ չեմ ունեցած՝ ուրիշ զինուորներ ալ տրամադրելու համար իմ ազգիս»

Արա Քրջլեան մայրը՝ Հեղինէ Քրջլեան

«Հայ ֆետային երբե՛ք չէ յուսահատած. շատ նահատակներ տուած ենք և դեռ պատրաստ ենք աւելին ալ զոհելու եւզոհուելու, մինչեւ որ հասնինք մեր նպատակին: Թերեւս ես չտեսնեմ այդ օրը, կամ դուք չտեսնէք, բայց… այս է մեր փշոտ ճամբան. Մենք պէտք է որ զոհուինք, որպէսզիմեր ապագայ սերունդը ապրի »

Վաչէ Տաղլեանի հայրը՝ Նազար Տաղլեան

«Սեդոյին ու իր չորս ընկերներուն յիշատակը միշտ արթուն պահելու լաւագոյն ձեւը՝ անոնց հետ ապնդած նպատակներուն շուրջ բոլոչուիլն է, որպէսզի անոնց վառած ջահը մի՛շտ վառմնայ եւ փոխանցուի սերունդէ սերունդ՝ մինչեւ վերջնական յաղթանակ»

Սեդրակ Աճեմեանի հայրը՝ Օնիկ Աճեմեան

Հայ մեծանուն բանաստեղծ Յովհաննէս Շիրազը հինգ հերոսների մասին հետագայում գրում է.

     Յիշէ՛քհայերբալիկներուդ՝ 
     
Դեռ ծիլ ընկած գալիքներուդ
     
Որ քեզ ամառ պիտի տային
     
Բայց կէս ճամբին ընկան կիսատ՝ 
     
Դեռ չտեսած հողն Արարատ
     
Յիշէքհայե՛րընկողներին
     
Որ չհասած մեր հողերին
     
Ընկան հինգն էլ ի սէր հայոց՝ 
     
Մեր հինգ միլիոն զոհուած որդոց
     
Որ գեր-ձորում ընկած են դեռ՝ 
     
Հայ վրէժի յոյսով անմեռ
     
Եկ գովք անենք հայ քաջերին 
     
Խենթ սրտին էլ ընդդէմ դարի
     
Յիշէ՛ք հայերինչպէս Տիզբոն
     
Երէկ Տիզբոնայսօր Լիզբոն
     
Եկդիմացիրազգ իմ զգօն 
     
Հինգ հայդուկին այս երգեհոն
     
Եկոր Վարդանն Ա ւարայրի 
     
Անէծք դառնայ թուրքին վայրի
     
Յիշէքհայե՛րոր վայր ընկան 
     
Անվերադարձ մահովսակայն
     
Սարգիս ՍեդրակԱրա Սիմոն
     
Ինքը՝ Վաչէն՝ հանց երգեհոն
     
Մեզ կը կանչեն ու գան պիտի 
     
Ի սէրգերուած Արարատի
     
Ի սէր հայոց մայր հողերուն՝ 
     
Ընդդէմ հողաց թուրք գողերուն
     
Որ Հայաստանն իմ խլեցին
     
Մեզ վրէժը լոկ թողեցին
     
Երէկ Տիզբոն
     
Այսօր Լիզբոն
     
Հայն է զոհւում հորիզոնից մինչ հորիզոն
     
Չենք մոռանում Եղեռնը մեծ
     
Որ հայ արեան ծովը խմեց
     
Քարը թողեց վերապրողին
     
Թուրքն է ապրումայն էր՝ հողին
     
Խամրեց արեւն ողջ հայութեան
     
Յիշե՛նքհայեր Եղեռն համայն
     
Որ մեր ազգի ծուծը խմեց
     
Աշխարհասաստ Եղեռնը մեծ:     

Տղաների աճիւններն ամփոփւած են Բուրջ Համուդի ազգային գերեզմանատանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։