Հա

Գաղափարական

06/10/2019 - 13:00

Հոկտեմբերի 6-ին Աշոտ Ղուլեանը կը դառնար 60 տարեկան

Հոկտեմբերի 6-ը Արցախեան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլեանի ծննդեան օրն է: Մարտական փառաւոր ուղի անցած հերոսն այս տարի կը դառնար 60 տարեկան:

Հոկտեմբերի 6-ը Արցախեան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլեանի ծննդեան օրն է: Մարտական փառաւոր ուղի անցած հերոսն այս տարի կը դառնար 60 տարեկան:

Աշոտ Ղուլեանը (Բեկոր) ծնւել է 1959 թւականի հոկտեմբերի 6-ին Բաքւում։ Իր կեանքի վերջին շրջանն Արցախեան գոյապայքարին նւիրած հերոսը մասնակցել է Ասկերանի, Հադրութի, Շահումեանի, Կրկժանի, Վերին Շենի, Բուզլուխի, Մանաշիդի, Մալիբէյլուի, Խոջալուի, Լեսնոյի, Քարինտակի, Շուշիի, Լաչինի, Մարտակերտի, Կուսապատի, Մաղաւուզի, Սրխաւենդի, Բաշ-Գիւնեփայայի, Օրթա-Գիւնեփայայի, Դրմբոնի ազատագրման եւ ինքնապաշտպանական մարտերին։ Նրա հրամանատարութեամբ բազմաթիւ բնակավայրեր են ազատագրւել։ Զոհւել է 1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գիւղի ազատագրման համար մղւած մարտում։

1993 թւականին Աշոտ Ղուլեանը յետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։ 1999 թւականին ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագոյն կոչմանը, պարգեւատրւել է «Ոսկէ արծիւ» շքանշանով։ 2002 թւականին արժանացել է «Շուշիի ազատագրում» շքանշանի։ Նրա անունով է կոչւում փողոց Շուշիում, ինչպէս նաեւ Կենտրոնական պաշտպանական շրջանի առաջին մոտոհրաձգային զումարտակը։

Բեկորի մարտական անունը կրում է նրա կրտսեր որդին, որը ծնւել է հօր զոհւելուց յետոյ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։