Հա

Գաղափարական

18/03/2013 - 11:17

alt«yerkirmedia.am» - ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի օրէնսդրական հարցերով տնօրէն Րաֆֆի Քարագաշեանը Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Արտաքին յատկացումների յանձնաժողովին կոչ է ուղղել մեծացնել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին, Ջաւախքին եւ Սիրիային յատկացւող օգնութիւնը:
Մասնաւորապէս, Քարագաշեանը յանձնաժողովին է ներկայացրել արտաքին օգնութեանը եւ քաղաքականութեանը վերաբերող զեկոյց, որտեղ առաջարկւում է ԼՂՀ-ին յատկացնել առնւազն 5 մլն. դոլարի ֆինանսական օգնութիւն:

Կոչ է արւում նաեւ հետամուտ լինել Միացեալ Նահանգների եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ առանց խոչընդոտների յարաբերութիւնների հաստատմանը եւ աջակցել Արցախեան հիմնախնդրի շուրջ Մինսկի խմբի բանակցային գործընթացի ինտեսիւացմանը: Քարագաշեանը յիշեցրել է նաեւ 1992 թ. ընդունւած Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ կէտը, որի համաձայն՝ ԱՄՆ-ն դէմ է ադրբեջանական շրջափակմանը եւ ագրեսիւ գործողութիւններին՝ ընդդէմ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, եւ առաջարկել է կասեցնել Ադրբեջանին յատկացւող ռազմական օգնութիւնը: Զեկոյցում առաջարկւել է շուրջ 50 միլիոն դոլարի ֆինանսական աջակցութիւն տրամադրել Հայաստանին՝ տնտեսութեան զարգացման համար, իսկ Վրաստանին յատկացւող օգնութեան 10 տոկոսն ուղղել Ջաւախքի զարգացմանը՝ այդ կերպ խթանելով աշխատատեղերի ստեղծմանը եւ աղքատութեան կրճատմանը՝ տարածքում: Քարագաշեանն առաջարկել է նաեւ Միացեալ Նահանգների արտաքին յատկացումների արդարացի բաշխում՝ Սիրիայի կարիքաւոր բնակչութեանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։