Հա

Գաղափարական

14/03/2013

altՍակրամենտօ - Նախաձեռնութեամբ Արեւմտեան Ամերիկայի ՀԵԴ-ի (Հայ երիտ. դաշնակցականներ), երկուշաբթի, մարտի 11-ի երեկոյեան, բողոքի ցոյց տեղի ունեցաւ Սակրամենտօ այցելող ադրբեջանցի պատգամաւորների ու Ադրբեջանի պետական նաւթի ընկերութեան՝ «Սոկար»-ի, ներկայացուցիչների կողմից Կալիֆորնիայի նահանգային սենատ կատարւած պաշտօնական այցելութեան դէմ:
ՀԵԴ-ի եւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գլխաւորութեամբ ցուցարարները պահանջել են վերջ տալ Ադրբեջանի իշխանութեանց կողմից շարունակւող հակահայ արարքներին եւ սպառնալիքներին:

Բողոքի հաւաքին մասնակցել են՝ Սակրամենտոյի Ս. Յակոբ Հայց. եկեղեցու Ասողիկ քհնյ. Ժամկոչեանը, Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամներ՝ Խաչօ Աշաճեանը, Ադրին Նազարեանն ու Սկատ Վիլքը, իսկ նահանգային սենատի անդամ Լիլընդ Եինը ադրբեջանական պատոիրակութեան ի պատիւ կազմակերպւած ճաշկերոյթի ընթացքում որպէս բողոքի արտայայտութիւն՝ պարբերաբար լքել է սրահը:
Ադրբեջանական պատւիրակութիւնը պաշտօնապէս ներկայացրել է Կալիֆորնիայի սենատի անդամ Բաբ Հաֆը, որը նաեւ խօսել է Բաքու կատարած իր վերջին այցելութեան մասին:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։