Հա

Գաղափարական

11/03/2013 - 11:31

alt«yerkirmedia.am» - ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը պաշտօնապէս բողոք է ներկայացրել Ամերիկա-իսրայէլական հանրային գործերի կոմիտէին: Առիթն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլէյմանովի վերջերս մի համաժողովում արած յայտարարութիւններն էր, ով Իսրայէլի աջակիցներին կոչ էր արել «չընկնել հայամէտ լաբբիստական խմբերի ազդեցութեան տակ»:
«Միացեալ Նահանգների եւ Իսրայէլի յարաբերութիւնների ամրապնդումը չի ներառում բռնապետական ռեժիմներին սատարելը»,- ասւած է Ամերիկա-իսրայէլական հանրային գործերի կոմիտէին յղած նամակում:

Վաշինգտոնի Հայ Դատի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը դրանում կոմիտէին նաեւ կոչ է արել վերագնահատել համագործակցութիւնն Ադրբեջանի ռազմատենչ նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ «բռնապետ, որը, երկրորդելով Հոլոկոստի ժամանակաշրջանում հրեաների դէմ Ադոլֆ Հիտլերի թունոտ յայտարարութիւնները, բացայայտօրէն յայտարարել է, թէ «աշխարհի հայերն» իր թշնամիներն են»: Այդ, ինչպէս եւ Հայաստանի ու հայ ժողովրդի դէմ իր այլ յայտարարութիւններով Ալիեւը «յարձակւել է Հայաստանի բուն գոյութեան իրաւունքի վրայ»:
Հայ Դատի գրասենեակը, վկայակոչելով իր աղբիւրները Միացեալ Նահանգների կոնգրեսում, փոխանցում է նաեւ, որ Ադրբեջանի դեսպանն ամերիկացի կոնգրեսականներին յորդորել է չմասնակցել Ղարաբաղեան շարժման 25-ամեակի կապակցութեամբ Կոնգրեսի շէնքում կայանալիք միջոցառմանը, որը նախաձեռնել է Հայկական հարցերով կոնգրեսական յանձնախումբը:
«Դեսպան Սուլէյմանովը շատ բան ունի սովորելու Ամերիկայի մասին, եթէ կարծում է, թէ իր յուսահատ սպառնալիքները կարող են ազդեցութիւն ունենալ մեր Կոնգրեսի դահլիճներում»,- այդ կապակցութեամբ ասել է, մասնաւորապէս, Արամ Համբարեանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։