Հա

Գաղափարական

10/03/2013 - 12:48

* Սադրանք եւ ծեծկռտուք Սեւանում՝ Րաֆֆի Յովհաննիսեանի հանրահաւաքում
* Երեւանի աւագանու ընտրութիւններին ԲՀԿ-ի համամասնական ցուցակը կը գլխաւորի Վարդան Օսկանեանը

alt

«yerkirmedia.am» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի շէնքում մարտի 8-ի երեկոյեան տեղի է ունեցել «Բարգաւաճ Հայաստան»-ի, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ «Ժառանգութեան» ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը:

ԲՀԿ-ից քննարկմանը մասնակցել են՝ Վարդան Օսկանեանը եւ Նայիրա Զոհրաբեանը, ՀՅԴ-ից՝ Արմէն Ռուստամեանը եւ Աղւան Վարդանեանը, իսկ «Ժառանգութիւն»-ից՝ Ռուբէն Յակոբեանը եւ Յովսէփ Խուրշուդեանը:
Քննարկւել է Երեւանի աւագանու ընտրութիւններին միասնական ցուցակով մասնակցելու հնարաւորութեան հարցը, եւ կողմերից իւրաքանչիւրը ներկայացրել է իր մօտեցումները: Որոշում չի կայացւել: Ընդամէնը համաձայնութիւն է ձեռք բերւել քննարկումը շարունակել:
Քննարկմանը չեն մասնակցել ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Թէ ինչու հանդիպմանը չի մասնակցել ՀԱԿ-ը՝ պարզաբանել է Աղւան Վարդանեանը: Ըստ նրա՝ ՀԱԿ-ի պարագայում կայ որոշակի անորոշութիւն՝ նախկինը (դաշինքը) գոյութիւն չունի, իսկ նորը (կուսակցութիւնը) դեռ կազմակերպւած չէ:
Աղւան Վարդանեանի ասութեամբ՝ ՀԱԿ-ի հետ հանդիպում եւս կը լինի՝ անհրաժեշտութեան դէպքում: «Մենք ասել ենք, որ կողմ ենք ոչ-իշխանական ուժերի համախմբմանը, բայց քանի որ նախնական խորհրդակցութիւններ կային հէնց ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգութեան» միջեւ՝ տւեալ փուլում այս ձեւաչափով է հանդիպումը կայացել»,- աւելացրել է Աղւան Վարդանեանը՝ յաւելելով, որ այս պահին աւելին ասել չի կարող, քանի որ քննարկումները շարունակւում են:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։