Հա

Գաղափարական

09/03/2013

alt«civilnet.am» - Հանրահաւաքի եկող մարդը պէտք է իմանայ, թէ ինչ պէտք է անի անձամբ ինքը,- նշեց ՀՅԴ Գերագոյն մարմնի փոխներկայացուցիչ Աղւան Վարդանեանը՝ «Կենտրոն» հեռուստատեսութեան «Ուրւագիծ» հաղորդման շրջագծում: Ըստ նրա՝ այս պահին կարեւոր է միաւորել ողջ ընդդիմադիր դաշտը, եւ այդ ուղղութեամբ աշխատանքներ տարւում են: Աղւան Վարդանեանը չբացառեց, որ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգութիւն»-ն ու ԲՀԿ-ն միասին, միասնական թեկնածուով կը շարունակեն պայքարը: «Եթէ ընդդիմութիւնը համագործակցւած աշխատի, ամէն շաբաթը, ամէն օրը կը մօտեցնի մեր յաղթանակը»,- ասաց նա:

Անդրադառնալով իշխանութեան հետ երկխօսութեան նստելու առաջարկին՝ Աղւան Վարդանեանը յիշեցրեց, որ իշխանութիւնը մերժեց յետընտրական այս իրավիճակը քննարկելու համար իրենց արտահերթ նիստի առաջարկը: «Սրանից յետոյ ի՞նչն է իշխանութեան կարծիքով ողջամիտը՝ սահմանադրական փոփոխութիւնները քննարկելու յանձնաժողով կազմե՞լը. դա ոչ միայն ողջամիտ չէ, այլեւ՝ անլուրջ է»,- ասաց նա:
Անդրադառնալով Արմէն Աշոտեանի այն գրառմանը, թէ ՀՅԴ-ն միացել է «Ժառանգութեան»-ն Ազատութեան հրապարակում, որ տէր կանգնի ձեռք բերւած յաղթանակին, Աղւան Վարդանեանն ասաց. «Ինչպէս կասէր Րաֆֆի Յովհաննիսեանը, յարգում եմ մարդու կարծիք արտայայտելու իրաւունքը: Բայց, նշենք, որ այդ գրառման մէջ Աշոտեանը բերում է վեց անհիմն տեսակէտ, թէ ինչու ՀՅԴ-ն միացաւ շարժմանը, ու չի ասում եօթերորդը՝ ամենաբնականը»:
Ընտրախախտումները, Աղւան Վարդանեանի դիտարկմամբ, եղել են ակնյայտ: «Իմ բազմաթիւ ծանօթներ գնացել են ընտրութեան մի քիչ ուշ ժամի ու տեսել են, որ արդէն քւէարկել է իրենց աղջիկը կամ տղան, ով չէր գնացել ընտրութեան կամ ընդհանրապէս հանրապետութիւնում չէր: Ցուցակները պէտք է հրապարակւեն, դա վերահսկողութեան մեխանիզմ է, որ անհրաժեշտ է»,- ասաց նա:
Ըստ նրա՝ ՀՅԴ-ն քաղաքական ամենալուրջ ուժերից մէկն է, սակայն «հասկանալի դառնալու» խնդիր ունի, բայց մօտ ապագայում «այն դառնալու է Հայաստանի ամենաազդեցիկ ուժը»:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։