Հա

Գաղափարական

07/03/2013 - 12:58

«Երկիր մեդիա» - Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը չի բացառում մայիսի 5-ին կայանալիք Երեւանի աւագանու ընտրութիւններին «Ժառանգութեան» հետ մէկ միասնական ցուցակով մասնակցելու հնարաւորութիւնը:
Այս մասին «ՍիւիլՆեթի» հետ զրոյցում ասաց ՀՅԴ Գերագոյն մարմնի փոխներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը՝ հնարաւոր համարելով միասնական ցուցակում այլ քաղաքական ուժերի ընդգրկումը եւս:

Այն հարցին, թէ միասնական ցուցակով հանդէս գալու դէպքում ով կը գլխաւորի այն, ՀՅԴ-ի ներկայացուցիչը պատասխանեց, որ անհրաժեշտ է նախ ներկայացւածութեան ձեւաչափը պարզել:
«Սկզբում պէտք է ձեւաչափը յստակեցւի, թէ քաղաքական որ ուժերով հնարաւոր կը լինի միասնական ցուցակ մէջտեղ բերել»,- ասաց Ա. Համբարձումեանը:
Ինչ վերաբերում է Երեւանի ընտրութիւններին ՀՅԴ-ի առանձին ցուցակով մասնակցութեան հնարաւորութեանը, ապա Ա. Համբարձումեանը նշեց, որ կուսակցութիւնը դեռ ժամանակ ունի՝ մտածելու այս հարցի շուրջ:
«Ժառանգութեան» մամուլի խօսնակ Յովսէփ Խուրշուդեանը եւս չբացառեց աւագանու ընտրութիւններում ՀՅԴ-ի հետ միասնական ցուցակով հանդէս գալու հնարաւորութիւնը: Նա նշեց, որ ներկայում հարցը երկու կուսակցութիւնների քննարկման փուլում է:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։