Հա

Գաղափարական

07/03/2013 - 11:00

altԲուէնոս Այրէս, «Արմենիա» թերթ - Արգենտինայի ՀՅԴ «Արմենիա» Երիտասարդական միութեան եւ ՀՄԸՄ-ի երիտասարդների կազմակերպութեամբ մարտի 1-ի երեկոյեան բողոքի ցոյց տեղի ունեցաւ Արգենտինայի մայրաքաղաք Բուէնոս Այրէսում երեք տարի առաջ հաստատւած Ադրբեջանի դեսպանատան առջեւ՝ Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի առիթով:

altՀամախմբւած ցուցարարները, որոնց շարքում էին՝ մեծ թւով երիտասարդներ եւ հայ համայնքի անդամներ, ինչպէս նաեւ Մարդու իրաւանց արգենտինեան կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, արդարութիւն պահանջեցին Ադրբեջանի իշխանութիւնից՝ դատապարտելով 25 տարի առաջ կատարւած ողբերգալի իրադարձութիւններն ու արդարութիւն եւ խաղաղութիւն պահանջելով Կովկասի տարածաշրջանում: Ադրբեջանի կառավարութիւնից եւս պահանջւեց տարածաշրջանում պատերազմը վերսկսելու սպառնալիքը դադարեցնել եւ դրան կապակցաբար՝ նաե՛ւ հայերի դէմ իր այլատեաց եւ ցեղապաշտ դիրքորոշումը, որի գագաթնակէտը հասաւ անցեալ տարի, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրապարակայնօրէն յայտարարեց, թէ «Մեր թիւ մէկ թշնամիները համայն աշխարհի հայերն են»:
altՍումգայիթի ջարդերը տեղի ունեցան 1988 թւականի փետրւարի 26-ից 28-ը, երբ տեղի հայ բնակչութիւնը զոհ դարձաւ ադրբեջանական իշխանութիւնների կողմից մղւած հայատեաց քարոզչութեան: Սակայն, այդ սարսափը շուտով տարածւեց Ադրբեջանի այլ քաղաքներ, որոնց շարքում՝ Բաքու եւ Կիրովաբադ: Իշխանութիւնների մեղսակցութեամբ ոճրագործները հետեւեցին 1915 թւականին Թուրք-օսմանեան կառավարութեան կողմից գործադրւած աւելի քան 1.500.000 զոհ դարձած Հայոց Ցեղասպանութեան ծրագրի քայլերին: Սումգայիթի դէպքերը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան ձայնը ճնշելու փորձ եղան: Այս ջարդերին նախորդող օրերում հայերը խորհրդային իշխանութիւններից պահանջել էին ինքնորոշման իրաւունք եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորումը՝ Հայաստանին:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։