Հա

Գաղափարական

05/03/2013

Մամուլի հաղորդագրութիւն

ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբը փետրւարի 27-ին ցոյց իրականացրեց Հոլանդիայում Ադրբեջանի դեսպանութեան առջեւ: Հոլանդիայի տարբեր քաղաքներից այցելած վեց տասնեակի հասնող հայորդիներ ցուցապաստառներով եւ ցուցատախտակներով Լահէ էին հասել՝ իրենց բողոքի ձայնը հասցնելու քաղաքակիրթ աշխարհի ականջին: Սումգայիթեան ջարդերը արիւնահեղութեան սկիզբն էին Ղարաբաղեան հակամարտութեան մէջ, որոնք իրականացւեցին ադրբեջանցի խուժանի կողմից: Ադրբեջանի դեսպանութեան առջեւ Լահէի ոստիկանութեան կողմից յատկացւած վայրում ցոյցն սկսւեց հուժկու սուլուցներով:

Դեսպանութեան դռներն ու պատուհանները ամուր փակւած էին, որը իհարկէ, վկայում էր ներսում տիրող մեծ լարւածութիւնից: Ցուցարարների հզօր վանկարկումներից թնդում էր Ադրբեջանի դեսպանութեան շէնքը: Հիմնական կոչերն էին՝ «Դադարեցրէք ֆաշիզմի քաղաքականութիւնը», «Դադարեցրէք Ադրբեջանի ոտնձգութիւնը», «Արցախը ազատ է», «Մենք չենք մոռացել Սումգայիթը»:
Մէկուկէս ժամ տեւած ցոյցի ընթացքում չդադարեցին ցուցարարների սուլոցներն ու կոչերը: Հաւաքւածների առաջ ելոյթ ունեցաւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Մասիս Աբրահամեանը: Նա մասնաւորապէս նշեց տեղի ունեցած ընդունելութեան մասին, որի ընթացքում Հոլանդիայի խորհրդարանի Արտաքին գործոց մշտական յանձնաժողովին յանձնւեց պահանջագիր՝ Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ: Մասնաւորապէս, այս պահանջագրով Հոլանդիայի կառավարութիւնից յատուկ ուշադրութիւն է հայցւում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականութեան վերաբերեալ:
Ցոյցն աւարտւեց հզօր վանկարկումներով եւ ազգային-հայրենասիրական երգով:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։