Հա

Գաղափարական

25/02/2013

alt«yerkir.am» - Պայքարի ձեւը ժողովրդի համախմբումն է յստակ ծրագրերով եւ յստակ քայլերով. յստակ ծրագիրն այն է, որ շարժումը պէտք է իսկապէս ձեւաւորւի. Ազատութեան հրապարակում փետրւարի 22-ին կայացած հանրահաւաքից յետոյ լրագրողներին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը եւ յաւելեց, որ դա լուրջ ու երկարատեւ աշխատանք պահանջող հարց է, եւ բոլորի ջանքերտը պէտք է գումարւեն:

Նա նշեց, որ ցանկացած շարժում յախուռն վիճակով չի կարող արդիւնք տալ. Դա պէտք է կազմակերպւած պայքարի վերածւի: Ինչ վերաբերում է շարժումը մարելու լրագրողների մտահոգութեանը, ապա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց, որ այն կախւած է բոլորից, եւ բոլորը պէտք է այնպէս անեն, որ չմարի:
«Իշխանութիւնների ուզածն էլ հէնց այն է, որ այս շարժումը մարի: Մենք պէտք է քաջ գիտակցենք, որ ամէն ինչ պէտք է անենք, որպէսզի այն ոչ թէ մարի, այլ թափ հաւաքի»,- ասաց նա:
Արմէն Ռուստամեանը, անդրադառնալով կազմակերպչական միջոցներին, նշեց, որ շարժումն առաւել ընդլայնելու համար՝ տարբեր ձեւեր, մեթոդներ, եղանակներ կան՝ աշխարհը բազմաթիւ փորձեր ունի՝ նման շարժումներ ձեւաւորելու եւ իրականացնելու:
«Մենք մեր փորձն ունենք, եւ հաշւի առնելով, որ այստեղ հաւաքւած են մարդիկ, ովքեր այդպիսի երկարատեւ պայքարի փորձ ունեն, իրար հետ համատեղւելով՝ լուծումներ կարելի է գտնել»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը եւ յաւելեց, որ ՀՅԴ-ի փորձը նկատի ունենալով, չկրկնելով անցած սխալները, կարելի է այնպիսի շարժում կազմակերպել ու իրականացնել, որ այն օր-օրի թափ հաւաքի, եւ դրանով միեւնոյն ժամանակ մնայ սահմանադրական եւ օրինական շրջանակներում: Արմէն Ռուստամեանը համոզմունք յայտնեց, որ այդ եղանակով պայքարը վաղ թէ ուշ՝ հէնց իշխանութեան մօտ է ստեղծելու այնպիսի վիճակ, որ իրենք են դուրս գալու Սահմանադրութեան շրջանակներից, իսկ այդ ժամանակ արդէն, ինչպէս նշեց մեր զրուցակիցը, խնդիրները կը տեղափոխւեն այլ դաշտ:
Իսկ շարժման գլխաւոր նպատակը, ըստ Արմէն Ռուստամեանի, ժողովրդի իշխանութիւն հաստատելն է. «Եթէ մենք գնում ենք սահմանադրական ճանապարհով, դա իրենից ենթադրում է ամէն առիթ օգտագործել՝ նպատակին հասնելու համար: Այդ առիթները կը լինեն, այդ առիթները մենք պէտք է կարողանանք ճիշտ գնահատել եւ չուշանալ»,- եզրափակեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։