Հա

Գաղափարական

21/02/2013

altՍ. թ. փետրւարի 18-ին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի Տեղեկատւական գրասենեակը լիբանանեան լրատւամիջոցներին յղեց հետեւեալ հաղորդագրութիւնը.
Երէկ (փետրւ. 17) լիբանանեան ջրեր մուտք գործեց թուրքական էլեկտրածին նաւը, որը Լիբանանի էլեկտրականութիւն արտադրող գործարաններին կը հայթայթի յաւելեալ էլեկտրուժ, որպէսզի երկիրը շրջանցի երկար տարիներից ի վեր իր դիմագրաւած էլեկտրականութեան սուր տագնապը:

Պէտք է ողջունէինք լիբանանեան կառավարութեան եւ էներգետիկայի նախարարութեան նախաձեռնած այս քայլը՝ տնտեսական եւ կենցաղային տագնապների ներքոյ Լիբանանի կենսական նշանակութեան մարզերի մեծամասնութեան դիմագրաւած դժւարութիւնների եւ հարցերի լոյսի տակ:
Սակայն, միաժամանակ չենք կարող անտեսել թուրքական ներթափանցումը եւ ճնշող ներկայութիւնը զանազան մարզերի մէջ՝ քաղաքական, մշակութային, լրատւական, զինւորական եւ առողջապահական, թուրքական արտադրութիւնների լիբանանեան շուկաներ ներխուժումը եւ թուրքական ֆիլմաշարերի տիրական ներկայութիւնը՝ լիբանանեան հեռուստակայանների պաստառների վրայ: Սա ասում ենք ոչ միայն ելնելով այն պատմական թշնամանքից, որ գոյութիւն ունի հայ ժողովրդի եւ Օսմանեան կայսրութեան, հետեւաբար նաեւ Թուրքիայի ժամանակակից իշխանութիւնների միջեւ՝ վերջիններիս կողմից Հայոց Ցեղասպանութիւնը չճանաչելու պատճառով, այլեւ ելնելով լիբանանեան շահերի նկատմամբ մեր նախանձախնդրութիւնից, որովհետեւ իր քաղաքական նպատակներով ու դաշինքներով այս կասկածելի պետութեան կողմից քաղաքական, մշակութային, տնտեսական եւ զինւորական ներխուժումը միայն հարւածում է լիբանանեան շահերին, եւ նախորդ մի քանի տարիների եւ ամիսների շրջանային իրադարձութիւնները լաւագոյն վկաներն են այս քաղաքականութիւնների եւ նպատակների կասկածելի լինելու:
Հետեւաբար՝ ցանկանում ենք լիբանանեան հանրային կարծիքը բաժնեկից դարձնել մեր մտահոգութիւններին եւ վերապահութիւններին՝ շրջանի նկատմամբ թուրքական նկրտումների ալիքների մէջ Լիբանանին ընկղմեցնելու եւ Օսմանեան կայսրութեան փառքը վերակենդանացնելու վտանգների նկատմամբ, մանաւանդ որ՝ Լիբանանը, ինչպէս շրջանի բոլոր երկրներն ու ժողովուրդները, տառապեց թուրքական ժամանակակից վարչակարգի նախորդներից, մի վարչակարգ, որ որեւէ վայրում եւ ժամանակաշրջանում կարող է իր դիմակը հանել:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։