×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 43
Print this page
21/02/2013 - 11:25

altՍիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր՝ փետրւարի 20-ին, լրանում է Արցախեան շարժման 25-րդ տարեդարձը: Արցախեան պայքարի շնորհիւ՝ ազատագրւեց մեր հայրենիքի մի հատւածը, ստեղծւեց մեր նորօրեայ անկախ պետականութիւնը: Արցախեան շարժումը հայ ժողովրդին վերադարձրեց հպարտութիւն, սեփական ճակատագիրը տնօրինելու, պայքարելու եւ յաղթելու վճռականութիւն: Յաղթանակը հնարաւոր դարձաւ հայ ժողովրդի միասնականութեան, համահայկական ներուժի մէկտեղման, անմնացորդ նւիրումի շնորհիւ:
Այսօր Հայաստանի Հանրապետութիւնը, Արցախը, համայն հայութիւնը նոր մարտահրաւէրների առջեւ են: Պարտաւոր ենք գիտակցել, որ մեր ոգու եւ համատեղ ջանքի պահպանմամբ է հնարաւոր Հայաստանի Հանրապետութեան հզօրացումը, հայութեան իղձերի իրականացումը, Արցախեան ազատամարտի ձեռքբերումների իրաւական ամրագրումը:
Հայրենակիցներ,
Շնորհաւորում ենք բոլորիս Արցախեան շարժման 25-րդ տարեդարձի կապակցութեամբ: Համոզւած ենք՝ Արցախեան շարժման գաղափարները մեր գալիք յաղթանակների ուղենիշն են:

Հ. Յ. Դաշնակցութիւն
20.02.2013 թ.