Հա

Գաղափարական

Չորեքշաբթի, 20 Փետրւարի 2013 10:58

ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը Սպիտակ տանը խնդրել է ուսումնասիրել իր էջը՝ հակահայկական բովանդակութիւնները բացառելու համար

alt«yerkirmedia.am» - ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը պաշտօնապէս դիմել է Սպիտակ տանը՝ կայքում տեղադրւած հակահայկական խնդրագրերն ուսումնասիրելու խնդրանքով:
Մասնաւորապէս, յանձնախմբի ղեկավար Արամ Համբարեանը Սպիտակ տան գլխաւոր խորհրդատու Վալերի Ջարետին ուղղւած նամակում նշել է, որ «We the People» բաժնի հայկական թեմաներով խնդրագրերի մէջ կայ մէկը, որն անհիմն եւ հակահայկական բովանդակութիւն ունի, ինչպէս նաեւ խեղաթիւրում է Հայաստանի դէմ Ադրբեջանի ագրեսիայի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան պատմութիւնը:

Խնդրագիրը վերնագրւած է հետեւեալ կերպ՝ «Ուշադիր ուսումնասիրէք ԼՂ-ի հակամարտութեան պատմութիւնը. ադրբեջանական հողերի 20%-ը շրջափակման մէջ է հայկական զօրքերի կողմից»: Յատկանշական է, որ այն ուղիղ կապ ունի Հէյդար Ալիեւի հիմնադրամի հետ, որը ղեկավարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կինը՝ Մեհրիբան Ալիեւան: Ի տարբերութիւն կայքի բազմաթիւ այլ ստորագրահաւաքների, որտեղ ներկայացւած են լինում քաղաքի կամ համայնքի բնակչութեան ստորագրութիւնները, տւեալ դէպքերում հազարաւոր ստորագրողների յստակ վայրը բացակայում է: Համբարեանը կոչ է արել նաեւ յստակեցնել, թէ ովքեր եւ ինչպէս կարող են մասնակցել ստորագրահաւաքներին, ինչպէս նաեւ ապահովել համապատասխան միջոցներ՝ օտարերկրեայ խարդախութիւններից խուսափելու համար:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ