Հա

Գաղափարական

02/02/2013

alt«arfd.am» - Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու Պարոյր Հայրիկեանի դէմ կատարւած մահափորձը: Այն ուղղւած է մեր պետականութեան եւ ինքնիշխանութեան դէմ, փորձ է՝ սերմանել վախի եւ անապահովութեան մթնոլորտ:
Իրաւապահ եւ ազգային անվտանգութեան մարմինների պարտքն է բացայայտել յանցագործութեան կատարողներին ու պատւիրատուներին: Պէտք է դուրս գալ այն փակ շրջանից, երբ մեր երկրի համար պատասխանատու ժամանակներում նման դէպքեր են արձանագրւում եւ մնում չբացայայտւած:

Պարոյր Հայրիկեանը մեծ կենսափորձով եւ դժւարութիւնների միջով անցած ազգային-պետական գործիչ է, վստահ ենք՝ նա յաղթահարելու է նաեւ այս փորձութիւնը: Նրան շուտափոյթ ապաքինում ենք մաղթում:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։