Հա

Գաղափարական

23/01/2013 - 12:37

alt«168.am» - «Տնտեսական քաղաքականութեան հետ առնչւող այն գնահատականները, որոնք տրւել են, նոր գնահատականներ չեն, նախկինում դրանց մասին եւս հնչեցւել են: Այդ գնահատականներն առարկայական իրականութիւն են, ես չեմ կարծում, որ որեւէ մէկը կարող է ժխտել այդ գնահատականների իսկութիւնը»,- «168.am»-ին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի փոխներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի վերջին հարցազրոյցին:

Արսէն Համբարձումեանի ասութեամբ՝ այդ հարցազրոյցը բովանդակութեամբ շատ սեղմ, բայց հարուստ հարցազրոյց էր՝ բազմաթիւ պատգամներով: Խօսելով հարցազրոյցում տեղ գտած «պայքար՝ երկու ղարաբաղցիների միջեւ» արտայայտութեան մասին՝ Արսէն Համբարձումեանն ասաց, որ իր համար անընդունելի են նման տարանջատումները՝ անկախ նրանից, թէ ով եւ ինչ մտադրութեամբ է դա անում:
Ինչ վերաբերում է երկրի ներքաղաքական իրավիճակի վերաբերեալ Ռոբերտ Քոչարեանի հնչեցրած գնահատականներին, ապա դա, ըստ Արսէն Համբարձումեանի, Ռոբերտ Քոչարեանի իրաւունքն է:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։