Հա

Գաղափարական

14/01/2013

alt«tert.am» - Քաղաքական ուժերը, որոնք նախապէս յայտարարել են, թէ չեն մասնակցելու ընտրութիւններին, իրենց ընտրազանգւածին ուղղորդելու հարցում դեռեւս չեն կողմնորոշւել:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնից «tert.am»-ին տեղեկացրեցին, որ առաջադրւած թեկնածուների նախընտրութեան հարցում, թէ ինչպէս են ուղղորդելու կուսակիցներին ու, ընդհանրապէս, ՀՅԴ-ի համակիրներին՝ դեռեւս քննարկումներ չեն եղել եւ որոշում չունեն:

«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան մամուլի խօսնակ Տիգրան Ուրիխանեանը նշեց, որ իրենք արդէն իսկ տեղեկացրել են ընտրութիւններին իրենց մասնակցութեան ձեւաչափի վերաբերեալ: «ԲՀԿ-ն իր խօսքն ասել է երկու կէտից բաղկացած որոշմամբ, որի մասին դուք տեղեակ էք, եւ աւելացնելու ոչ մի բան չունենք»,- «tert.am»-ին ասաց մամուլի խօսնակը:
Յիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԲՀԿ քաղաքական խորհրդի կողմից ընդունւած յայտարարութեան մէջ նշւած էր, որ կուսակցութիւնը չի առաջադրում նախագահի թեկնածու եւ չի սատարում որեւէ թեկնածուի: Ի դէպ, նշենք, որ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան քարտուղար Նայիրա Զոհրաբեանը «tert.am»-ին աւելի վաղ յայտնել էր, որ երբ յայտնի կը դառնան գալիք նախագահական ընտրութիւններում նախագահի բոլոր թեկնածուները, այդ ժամանակ էլ, կը խօսեն ԲՀԿ-ի ընտրազանգւածին ուղղորդելու մասին:
«Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքի պատասխանատուներից եւ ոչ ոք «tert.am»-ի հեռախօսազանգերին չպատասխանեց: ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցութեան ղեկավար, ՀԱԿ-ի Քաղխորհրդի անդամ Պետրոս Մակէյեանն էլ տեղեակ չէր ՀԱԿ-ի որոշումից, թէ ինչպէս է ուղղորդելու իր ընտրազանգւածին եւ խորհուրդ տւեց ՀԱԿ-ի պատասխանատուներից իմանալ:
Իսկ իր կուսակցութեան մասով Պետրոս Մակէյեանը նշեց, որ յունւարի 9-ին Քաղխորհրդի նիստ էր նախատեսւած, որի ժամանակ պէտք է որոշւէր, թէ թեկնածուներից որին են սատարելու: «Առատ ձեան պատճառով՝ Քաղխորհրդի նիստը տեղափոխել ենք, քանի որ մարզերից էլ պէտք է մասնակցէին: Քաղխորհրդի նիստից յետոյ՝ այդ որոշումը կը կայացնենք»,- ասաց նա:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։