Հա

Գաղափարական

10/01/2013 - 12:58

alt«168.am» - «Այս պահի դրութեամբ՝ յստակ է մէկ բան. մենք չենք բոյկոտում ընտրութիւնը եւ կոչ չենք անում, որ մեր քաղաքացիները չգնան ընտրութեան, հակառակը՝ մենք գտնում ենք, որ ինչ-որ բան հնարաւոր է փոխել ընտրութիւնների միջոցով: Դրա համար՝ խրախուսում ենք քաղաքացիներին, որ գնան ընտրութեան՝ թէկուզ բոլորին դէմ քւէարկելու տարբերակով»,- «168.am»-ին ասաց ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանը:

Այն հարցին, թէ հաւանական է, որ ՀՅԴ-ն մինչեւ վերջ պահպանի չէզոքութիւն եւ նախագահական ընտրութիւններում որեւէ թեկնածուի սատարելու կոչով հանդէս չգայ, Արծւիկ Մինասեանը պատասխանեց, որ այս խնդրի վերաբերեալ յայտարարութիւն անելու իրաւասութիւն վերապահւած է ՀՅԴ Գերագոյն մարմնին, որն էլ հետեւում է տեղի ունեցող իրադարձութիւններին:
«Այս պահին որեւէ մէկը նման պնդում չի կարող անել: Եթէ ուշադիր նայել էք, Գերագոյն ժողովի յայտարարութեան մէջ յստակ է նշւած, որ առաջիկայ ընտրութիւններում չառաջադրելով թեկնածու եւ չպաշտպանելով գործող իշխանութեանը՝ վերապահել հնարաւորութիւն Գերագոյն մարմնի իրադարձութիւնների ընթացքին համապատասխան՝ ի հարկին կողմնորոշելու կուսակիցներին եւ կուսակցական շարքերին»,- ասաց Արծւիկ Մինասեանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։