Հա

Գաղափարական

10/01/2013

alt«yerkirmedia.am» - ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի անդամներն այցելել են Քափիթըլ հիլ՝ ողջունելու Միացեալ Նահանգների ներկայացուցիչների տան 113-րդ նստաշրջանի նորընտիր կոնգրեսականներին:
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի կառավարութեան հետ կապերի հարցերով պատասխանատու Քէյթ Նահապետեանը եւ Հայ Դատի Սան Ֆրանցիսկոյի շրջանի նախագահ Արմէն Կարապետեանը Կոնգրեսի հին ու նոր անդամներին դիմաւորողների շարքում են եղել:

Սա ամերիկահայերի համար լաւ առիթ է յարաբերութիւններ մշակելու նորընտիր կոնգրեսականների հետ՝ նրանց ծանօթացնելով համայնքին յուզող հարցերին:
«Հայոց Ցեղասպանութեան համար արդարութեան պահանջից մինչեւ Արցախի ինքնորոշման իրաւունք, Հայաստանի տնտեսական զարգացում, Ջաւախքի հայութեան իրաւունքների պաշտպանութիւն, սիրիահայութեան օժանդակութիւն»,- նշել է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:
Իսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարի պաշտօնում առաջադրած Ջան Քերրիի հաւանական հաստատումը կը նպաստի, որ հայ համայնքի բարեկամներից Ռաբըրտ Մենենդէզը դառնայ Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ:
Արդէն կայացել են Կոնգրեսի ղեկավարութեան ընտրութիւնները: Օհայօ նահանգից ընտրւած կոնգրեսական Ջան Բոհները (Հանրապետական) յունւարի 3-ին մեկնարկած նոր նստաշրջանի առաջին նիստում վերընտրւել է Միացեալ Նահանգների կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խօսնակի պաշտօնում: Նիստի ժամանակ տեղի է ունեցել նաեւ նորընտիր 12 սենատորների եւ 82 կոնգրեսականների երդմնակալութիւնը:
Անցած նոյեմբերին Բարաք Օբամայի վերընտրւելուց յետոյ՝ նրա կուսակիցները ամրապնդեցին իրենց մեծամասնութիւնը՝ սենատում, մինչդեռ Ներկայացուցիչների պալատը շարունակում են վերահսկել Հանրապետական կուսակցութեան ներկայացուցիչները:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։