Հա

Գաղափարական

05/01/2013 - 12:05

«armenpress.am» - ՀՅԴ Ամերիկայի altՀայ Դատի յանձնախումբը լուրջ մտահոգւած է ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարար Չակ Հէյգլի Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ ունեցած դիրքորոշմամբ:
Ինչպէս հաղորդել է ամերկեան «Commentary» պարբերականը, Վաշինգտոնում մեծ թւով դաշնակիցներ ունեցող հայ համայնքի դժգոհութիւնները նախկին սենատոր Չակ Հէյգլի գործունէութեան նկատմամբ կարող է մտահոգութիւններ առաջացնել նաեւ ԱՄՆ-ի սենատում՝ վերջնիս պաշտպանութեան նախարար նշանակւելու հաւանական քննարկումների ժամանակ:

«Մեզ մտահոգում է, որ նախկին սենատոր Հէյգլը հաւատում է Թուրքիայի խաբէութիւններին՝ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ: Դիրքորոշում, որը շարունակում է ձեւաւորել Թուրքիայի Հանրապետութեան ներկայ քաղաքականութիւնը՝ Հայաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ»,- նշել է ՀՅԴ ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:
Չակ Հէյգլը շարունակաբար դէմ է արտայայտւել ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը եւ 1915 թւականի դէպքերը չի որակել «ցեղասպանութիւն»:
«Հարցն այն է, որ տարածաշրջանը պէտք է առաջ շարժւի: Անհրաժեշտ է կայուն խաղաղ յարաբերութիւններ հաստատել Թուրքիայի, Հայաստանի եւ տարածաշրջանի միւս երկրների միջեւ: Ես վստահ չեմ, որ դէպի անցեալ նայելով՝ կարող ենք խաղաղութիւն հաստատել»,- նշել էր Հէյգլը:
ՀՅԴ ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբը հակադարձել է սենատորի այս պնդումներին: «Քանի դեռ Էրդողանն ու նրա դաշնակիցները փորձում են խաղաղութիւն կառուցել Հայոց Ցեղասպանութեան ժխտման վրայ՝ նրանք երբեք յաջողութեան չեն հասնի: ԱՄՆ-ն եւ համաշխարհային հանրութիւնը պէտք է օրինակ ծառայեն՝ դատապարտելով բոլոր ցեղասպանութիւնները, որտեղ եւ երբ էլ դրանք տեղի ունեցած լինեն»,- յաւելել է Ա. Համբարեանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։