MENU
Իրանին յաջողւել է սանձել ահաբեկիչներին, այդուհանդերձ, ահաբեկչութեանն արմատախիլ անելու նպատակով անհրաժեշտ է միջազգային իրական համագործակցութիւն: Նման կարծիք է յայտնել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշրուն:
ԱՄՆ կոնգրեսական Դէյււիդ Ցիցիլինը պատրաստւում է արգելափակել «F-35» կործանիչների մատակարարումը Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի թիկնապահների մասնակցութեամբ միջադէպի պատճառով:
Վանքը եւ նրա զանազան բաժինները թուր լիդերներին առաւել ծանօթացնելու եւ այս բնագաւառում նրանց գիտելիքների բազան հարստացնելու նպատակով, Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի նախաձեռնութեամբ ու կազմակերպութեամբ եւ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ երկուշաբթի եւ երեքշաբթի՝ յուլիսի 3-ի ու 4-ի երեկոյեան, կազմակերպւեցին վերապատրաստման դասընթացներ։
Ասկերանի շրջանի իմ հարազատ Խաչմաչ գիւղում յուլիսի 14-16-ը կազմակերպելու ենք հեղինակային ֆիլմերի ցուցադրութիւն, եւ ես այն սկսելու եմ իմ 3 ֆիլմերով: Այս մասին ասել է արցախցի յայտնի կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանը՝ տեղեկացնելով, որ Խաչմաչում, յուլիսի 14-ին, ցուցադրւելու է «Ընդհատւած մանկութիւն» ֆիլմը, յուլիսի 15-ին՝ «Թեւանիկ»-ը եւ 16-ին՝ «Վերջին բնակիչ»-ը:
Ճշտող հարցին, թէ կարո՞ղ ենք արձանագրել, որ Ադրբեջանը հիմքեր է ստեղծում լայնամասշտաբ գործողութիւնների համար, ՀՅԴ խմբակցութեան ղեկավարը պատասխանեց.- «Այո՛, այո՛, ինքը հիմքեր է ստեղծում, որ հետագայում իբրեւ թէ մեղքն իր վրայ չբարդւի, այլ ինքը պաշտպանւող կողմ ներկայանայ»։
ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան յանձնաժողովը Վիեննայի պատմական կենտրոնը ներառել է վտանգի տակ գտնւող վայրերի ժառանգութեան ցանկում:
Իտալական Միլան քաղաքում մահացել է 85-ամեայ գործարար Լուչանօ Տամինին, որի վերջին կամքի համաձայն՝ իրեն պատկանած գործարանի աշխատակիցներից ամէն մէկը ստացել է 15 հազար իսկ ինժեներները՝ 10 հազար եւրօ: Ընդհանուր առմամբ, աշխատակիցները ստացել են 4 մլն. եւրօ:
Պլանային նորոգման եւ վերալիցքաւորման աշխատանքները յաջողութեամբ աւարտելուց յետոյ յուլիսի 7-ի առաւօտեան, նախատեսւած ժամկէտից երկու օր շուտ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրութիւնը:
Հոլանդիայի արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարել է, որ կառավարութիւնն անցանկալի է համարում Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թուրքէշի այցը երկիր՝ մասնակցելու Թուրքիայում ռազմական յեղաշրջման ձախողւած փորձի մէկ ամեակի արարողութիւններին: