Հա

Գաղափարական

Items filtered by date: Չորեքշաբթի, 02 Օգոստոսի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Արդէն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահն Իրան այցի նախօրէին հարցազրոյց է տւել ԻՌՆԱ լրատւական գործակալութեանը: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրոյցի հայերէն տարբերակն ամբողջութեամբ, որը հրապարակել են հայաստանեան ԶԼՄ-ները:

Այս տարւայ աշնանը ամերիկան հեռուստաԷկրաններին կը յայտնւի անիմացիոն երգիծական սերիալ (Cartoon), որի սիւժէի կենտրոնում կը լինի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Published in Մշակոյթ
Չորեքշաբթի, 02 Օգոստոսի 2017 14:20

2 օգոստոսի 2017

Published in PDF
Չորեքշաբթի, 02 Օգոստոսի 2017 13:10

11-րդ կառավարութեան վերջին նիստը

Այսօր՝ օգոստոսի 2-ին Հանրապետութեան նախագահի նստավայրում կայացաւ 11-րդ կառավարութեան վերջին նիստը, որը նախագահում էր Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Published in Իրան

«Tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում մեծամասնութիւն կազմող «Հայրենիք» խմբակցութեան ղեկավար Արթուր Թովմասեանը՝ խօսելով ԼՂ պաշտպանութեան նախարար Լեւոն Մնացականեանի յայտարարութեան մասին, որ Ադրբեջանի նոր յարձակման դէպքում կը լինեն պատասխան գործողութիւններ, կընդլայնւի անվտանգութեան գօտին:

Օգոստոսի 1-ին, Երեւանում Իրանի դեսպանատանը կայացել է Հայաստանում Հաֆեզի միութեան անդամների եւ հայաստանեան ԲՈՒՀ-երում սովորող պարսկերէն լեզւի ուսանողների հանդիպումն Իսլ. խորհրդարանի կրթութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների յանձնաժողովի նախագահ դոկտ. Մոհամմադ Մեհդի Զահեդի եւ նրա գլխաւորած պատւիրակութեան հետ:

Published in Մշակոյթ

Իրանի եւ Ռուսաստանի դէմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներն էլ աւելի են մեկուսացնելու այդ երկրին: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին երէկ՝ օգոստոսի 1-ին Մոսկւայում, Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկեան հարցերով տեղակալ Հոսէյն Ջաբերի Անսարիի հետ հանդիպման աւարտից յետոյ լրագրողների հետ կայացած ճեպազրոյցի ընթացքում յայատարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, Մերձաւոր Արեւելքի հարցերով ՌԴ նախագահի յատուկ բանագնաց Միխայիլ Բոգդանովը:

Published in Իրան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հարցազրոյց է տւել իրանական «Շարղ» օրաթերթին, որում ասել է, որ Հայաստանը ՀՀ-ԵՄ յարաբերութիւնները չի դիտարկում ԵԱՏՄ-ի հետ յարաբերութիւնների հակադրութեան մէջ: Հայաստանն ամենակարճ եւ անվտանգ ցամաքային ճանապարհն է Իրանի հետ Եւրոպան կապելու համար։ Հայաստանն այսօր ունի սերտ գործընկերային յարաբերութիւններ ԵՄ-ի հետ եւ պատրաստ է հարթակ տրամադրել իրանցի եւ եւրոպացի գործարարներին՝ փոխշահաւէտ գործունէութիւն ծաւալելու համար։

Օգոստոսի 1-ին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը Թեհրանի միջազգային ցուցահանդէսների կենտրոնում հանդիպեց Իրանի արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի փոխնախարար, Առեւտրի զարգացման կազմակերպութեան նախագահ Մոջթաբա Խոսրով Թաջի հետ:

Published in Տնտեսական

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նրան մերձակայ շրջապատը Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Դեւալ Պատրիկին առաջ են մղում 2020 թւականին կայանալիք ընտրութիւններում որպէս նախագահի թեկնածուի:

Published in Միջազգային
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։