MENU
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի խօսնակ Իբրահիմ Քալընը յայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան արդէն բանակցում են սիրիական Թէլ Ռիֆաաթում թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացւելիք ռազմական գործողութեան մանրամասների շուրջ:
Ադրբեջանի զինւած ուժերն ապրիլի 7-ին եւ ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջեւանի հատւածում կրակ են արձակել հայկական զինւած ուժերի ուղղութեամբ։ ՀՀ զինւած ուժերը պատասխան գործողութիւններով լռեցրել են հակառակորդին։
Չնայած Սիրիայի թեմայի շուրջ մտերմացմանը, Անկարայի ու Թեհրանի մրցակցութիւնը դեռ ուժի մէջ է։ Այդ մրցակցութեան հարթակներից մէկը կարող է լինել Նախիջեւանը։
Այս օրերին Իրանը դիւանագիտական նախանձելի ակտիւութիւն է դրսեւորում կովկասեան ուղղութեամբ։ Հետաքրքրական է, որ այդ ակտիւութեան հիմնական «հասցէատէրը» Ադրբեջանն է։
Հայերը ուզում են խաղաղ ապրել, նրանք ուզում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը կարգաւորւի: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագէտ Ստանիսլաւ Տարասովը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւնը, թէ միջազգային հանրութեան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար ընդունելի չէ Արցախի ներկայիս ստատուս քւոն, նորութիւն չէ:
Կազմակերպութեամբ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի, 6 ապրիլ 2018 թ.-ի երեկոյեան ժամը 8-ին, Մայրերի որւայ նախօրեակին, իւրայատուկ հանդիսութիւն տեղի ունեցաւ Թաւրիզում, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի: Սոյն հանդիսութեան համար Թեհրանից էր հրաւիրւել Իռէն Աբնուսեանը, իբրեւ բանախօս:
Մեր Տիրոջ եւ Փրկչի Յիսուս Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնին յաջորդող ուրբաթ օրը, 6 ապրիլ 2018 թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատուցւեց Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին պատմական եկեղեցում, ներկայութեամբ գիւղի եւ Ուրմիայից ժամանած հաւատացեալների: Ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի անդամները, բարերար Էդիկ Մեջլումեանը, գիւղի հոգաբարձութեան եւ Խնամակալ մարմնի անդամները, ինչպէս նաեւ ասորական համայնքի պատասխանատուներ:
Թուրքիան եւ Ադրբեջանը ռազմականացնում են Նախիջեւանը, եւ նման քայլի են դիմում՝ մեզ վախացնելու համար: Ապրիլի 7-ին՝ «Անդրադարձ» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: